Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Պոմելոյի հարվածակայուն կեղևը

Պոմելոյի հարվածակայուն կեղևը

 Պոմելոն մեծ, քաղցր ցիտրուսային միրգ է, որը աճում է ծառի վրա։ Նույնիսկ 10 մետր (30 ֆուտ) բարձրությունից ընկնելիս այն չի վնասվում։ Ինչի՞ շնորհիվ է այս պտղի կեղևն այդքան հարվածակայուն։

 Նկատի առնենք հետևյալը: Հետազոտողները պարզել են, որ պոմելոյի կեղևի ներքին սպիտակ շերտը սպունգանման կառուցվածք ունի։ Այդ շերտի բջիջների միջև կա տարածություն, որը լցված է օդով կամ հեղուկով։ Ավելի խոր մասերում այդ տարածությունն ավելի մեծ է։ Երբ միրգը ընկնում է և հարվածում գետնին, այդ հեղուկը բարձիկի դեր է կատարում։ Պոմելոյի կեղևը սեղմվում է և կոշտանում, ինչի շնորհիվ այն կլանում է հարվածից առաջացած էներգիան և չի վնասվում։

 Գիտնականները պոմելոյի հարվածակայուն կեղևի կառուցվածքի հիման վրա ստեղծել են սպունգանման մետաղական նյութ և այժմ փորձարկում են այն։ Նրանք ցանկանում են, նմանատիպ կառուցվածքներ օգտագործելով, մոտոցիկլիստների համար նախագծել սաղավարտներ, փոխադրամիջոցների համար՝ պաշտպանական մեխանիզմ, ինչպես նաև հարվածակայուն տիեզերակայաններ, որոնք չեն վնասվի երկնաքարերի բախումներից։

 Ի՞նչ եք կարծում։ Պոմելոյի հարվածակայուն կեղևը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։