Աստվա՞ծ է ստեղծել Սատանային, որ մեզ փորձի
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանային Աստված չի ստեղծել։ Իրականում, նա ստեղծել է մի հրեշտակ, որը հետագայում դարձել է Սատանա։ Աստծու մասին Աստվածաշունչն ասում է. «Նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32:3–5)։ Այս խոսքերից կարելի է հասկանալ, որ մի ժամանակ Սատանան կատարյալ և արդար հրեշտակ է եղել՝ Աստծու ոգեղեն որդիներից մեկը։
Հիսուսը Հովհաննես 8:44 համարում ասաց, որ Սատանան «ճշմարտության մեջ հաստատ չմնաց», ինչը նշանակում է, որ մի ժամանակ նա եղել է ճշմարտության մեջ։
Այնուամենայնիվ, Եհովայի մյուս բանական արարածների նման, այս հրեշտակը, որ դարձավ Սատանա, ճշտի և սխալի միջև որոշում կայացնելու ազատություն ուներ։ Ընտրելով ըմբոստության ուղին և առաջին մարդկային զույգին իր կողմը քաշելով՝ նա ինքն իրեն դարձրեց Սատանա, որը նշանակում է «հակառակորդ» (Ծննդոց 3:1–5; Հայտնություն 12:9)։