Մոլեխաղով զբաղվելը մե՞ղք է
Աստվածաշնչի պատասխանը
Թեև Աստվածաշնչում կոնկրետ չի խոսվում մոլեխաղի մասին, սակայն աստվածաշնչյան սկզբունքներից կարող ենք հասկանալ, որ Աստված այն մեղք է համարում (Եփեսացիներ 5:17)։ a
Մոլեխաղի հիմքում ընկած է ագահությունը, ինչը Աստված ատում է (1 Կորնթացիներ 6:9, 10; Եփեսացիներ 5:3, 5)։ Մոլեխաղով զբաղվողները հույս ունեն գումար շահելու ուրիշների կորցրած փողի հաշվին, սակայն Աստվածաշունչը դատապարտում է ուրիշների ունեցվածքը ցանկանալը (Ելք 20:17; Հռոմեացիներ 7:7; 13:9, 10)։
Նույնիսկ փոքր գումար խաղի մեջ դնելը կարող է փողասիրություն առաջացնել, ինչը կործանարար է (1 Տիմոթեոս 6:9, 10)։
Մոլեխաղով զբաղվողները հաճախ իրենց հույսը դնում են սնոտիապաշտական բաների և բախտի վրա։ Սակայն Աստված նման բաներին հավատալը կռապաշտության մի ձև է համարում, ինչը անընդունելի է իրեն մատուցվող երկրպագության մեջ (Եսայիա 65:11)։
Աստվածաշունչը չի հորդորում որևէ բան ձեռք բերել առանց դրա համար ջանք թափելու, հակառակը՝ այն խրախուսում է տքնաջան աշխատել (Ժողովող 2:24; Եփեսացիներ 4:28)։ Նրանք, ովքեր հետևում են Աստվածաշնչի խորհրդին, «իրենց վաստակած հացն են ուտում» (2 Թեսաղոնիկեցիներ 3:10, 12)։
Մոլեխաղով զբաղվելը կարող է մրցակցության անառողջ ոգի առաջացնել, ինչը Աստվածաշնչում դատապարտվում է (Գաղատացիներ 5:26)։
a Մոլեխաղի մասին Աստվածաշնչում միայն նշվում է այն բանի հետ կապված, որ հռոմեացի զինվորները «վիճակ գցեցին» Հիսուսի վերնազգեստների վրա, կամ՝ «խաղարկեցին» նրա վերնազգեստը (Մատթեոս 27:35; Հովհաննես 19:23, 24; Contemporary English Version; Good News Translation)։