Անցնել բովանդակությանը

Բժշկական տեղեկատվության նյութեր

Ստորև ներկայացված են բեռնելու համար նախատեսված փաթեթներ, որոնք պարունակում են տարբեր նյութեր, մեթոդներ և խորհուրդներ՝ Եհովայի վկա պացիենտ ունեցող բուժաշխատողների համար։

 

Աջակցություն Եհովայի վկաների համար

Բժշկական օգնության և դրա հետ կապված հարցերի վերաբերյալ կրոնական և էթիկական դիրքորոշում

Առողջության մասին հոգալու, տարբեր պրոցեդուրաներում սեփական արյան գործածության և արյան հիմնական բաղադրիչներից ստացվող միջոցների վերաբերյալ Եհովայի վկաների դիրքորոշման համառոտ ամփոփում։

Ապացույցների վրա հիմնված բժշկական տեղեկատվություն

Այս կայքում առկա անվճար տվյալների ընդհանուր նկարագիր։ Այդ տվյալները ներառում են բժշկական տեղեկատվական փաթեթներ բժշկական և վիրահատական տարբեր մասնագետների համար, ինչպես նաև, տեղեկություն այն մասին, թե ինչպես կարելի է դիմել տեղի լավատեղյակ ներկայացուցիչների կողմից անցկացվող անվճար պրեզենտացիա կազմակերպելու համար։

Կլինիկական ստրատեգիաներ

Կլինիկական ստրատեգիաներ մանկաբարձ-գինեկոլոգիական պրակտիկայում արյան փոխներարկումից խուսափելու համար

Մանկաբարձ-գինեկոլոգիական պրակտիկայում առանց արյան փոխներարկման բուժմեթոդների վերաբերյալ ամփոփ տեղեկություն։ Այս փաստաթուղթը հնարավոր է օգտագործել ծրագրելու համար, թե ինչպես է հարկավոր կանխել կամ դադարեցնել հետծննդաբերական արյունահոսությունը։ Այն պարունակում է գիտական աղբյուրների հարյուրավոր հղումներ։

Կլինիկական ստրատեգիաներ՝ վիրահատության ենթարկվող պացիենտների դեպքում առանց արյան փոխներարկման արյունահոսությունը կանխելու և սակավարյունությունը վերահսկելու համար

Արյան պահպանման ստրատեգիաների ցանկը, ինչպես նաև այս կայքում բերված գիտական աղբյուրները կարելի է օգտագործել առանց ալոգենային արյան փոխներարկման վիրահատություններ անելու համար։ Այս փաստաթուղթը ավելի քան 500 հղումներ է պարունակում գիտական այնպիսի հոդվածների, որոնք հաստատված են փորձագետների կողմից։

Կլինիկական ստրատեգիաներ՝ աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությունը առանց արյան փոխներարկման կարգավորելու համար

Աղեստամոքսային տրակտի վերին և ստորին հատվածների սուր արյունահոսությունը դադարեցնելու մեթոդների ամփոփ նկարագիր։ Այս փաստաթուղթը ավելի քան 500 հղումներ է պարունակում գիտական այնպիսի հոդվածների, որոնք հաստատված են փորձագետների կողմից։

Կլինիկական ստրատեգիաներ՝ առանց արյան փոխներարկման ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտների բուժման համար

Այս փաստաթղթում ներկայացված են փորձագետների կարծիքներ և գիտականորեն հիմնավորված բուժման մեթոդներ, թե ինչպես կարելի է առանց ալոգենային արյան փոխներարկման բուժօգնություն ցուցաբերել ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտներին։ Այս փաստաթուղթը ավելի քան 500 հղումներ է պարունակում գիտական այնպիսի հոդվածների, որոնք հաստատված են փորձագետների կողմից։