Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Oleh_Slobodeniuk/​E+ via Getty Images

Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի

Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի

«Երկիրը շատ ավելի դիմացկուն է, քան մենք կարծում էինք»։

Հետևյալ եզրահանգմանը եկավ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հետազոտություններ անող միջազգային մի խումբ։ Եթե դուք հավատում եք Արարչին, ով հոգ է տանում մարդկանց մասին, այս գիտական եզրահանգումը գուցե հիշեցնի ձեզ այն բազմաթիվ ինքնավերականգնման բնական պրոցեսները, որոնք Աստված մեր մոլորակը նախագծելիս հաստատել է։

Սակայն հաշվի առնելով Երկիր մոլորակին մարդու պատճառած վնասի ահռելի չափը՝ բնական պրոցեսներից շատ ավելին է պետք, որ մեր մոլորակը գոյատևի։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։

Նկատի առեք շրջանակում նշված աստվածաշնչյան համարները, որոնք փաստում են, որ մեր մոլորակը ոչ միայն կապրի, այլև կծաղկի։

  • Երկիր մոլորակը Աստված է ստեղծել։ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1

  • Երկիր մոլորակը Աստծուն է պատկանում։ «Եհովայինն a է երկիրը և նրանում եղող ամեն բան» (Սաղմոս 24։1

  • Աստված այնպես է ստեղծել մեր մոլորակը, որ այն գոյատևի։ «Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5

  • Աստված խոստանում է, որ Երկիր մոլորակի վրա կյանքը ծաղկունք է ապրելու հավիտյան։ «Ճշմարիտ Աստվածը՝ երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը.... զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18

  • Աստված խոստանում է, որ մարդիկ Երկիր մոլորակի վրա ապրելու են հավիտյան։ «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

Աստված այնպես է արարել երկիրը, որ այն կարող է վերականգնվել մարդու հասցրած չափավոր վնասներից։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովա Աստված իր նշանակած ժամանակին վերջ է դնելու չարությանն ու եսասիրությանը, ինչի պատճառով տուժում է մեր մոլորակը (Հայտնություն 11։18

Աստվածաշունչը խոստանում է, որ այդ ժամանակ Աստված մեր մոլորակը կդարձնի փարթամ ու գեղեցիկ դրախտ և կբացի իր ձեռքը, որ «գոհացնի ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղմոս 145։16

a «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18