Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ի՞նչ է Արմագեդոնը
Ոմանք կարծում են,
որ դա համընդհանուր կործանում է, որը լինելու է միջուկային զենքերի կամ համաշխարհային էկոլոգիական ճգնաժամի պատճառով։ Դո՞ւք ինչ եք կարծում։
Աստվածաշունչն ասում է
Արմագեդոնը մի խորհրդանշական վայր է, որը նախատեսված է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար», պատերազմ ընդդեմ չարերի (Հայտնություն 16։14, 16)։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
Աստված Արմագեդոն պատերազմով ոչ թե վերացնելու է երկիրը, այլ թույլ չի տալու, որ մարդիկ կործանեն այն (Հայտնություն 11։18)։
Արմագեդոն պատերազմը վերջ կդնի բոլոր պատերազմներին (Սաղմոս 46։8, 9)։
Հնարավո՞ր է վերապրել Արմագեդոն պատերազմից
Ձեր կարծիքով՝
այո
ոչ
միգուցե
Աստվածաշունչն ասում է
«Մարդկանց մի մեծ բազմություն» է փրկվելու «մեծ նեղությունից», որը կավարտվի հենց Արմագեդոն պատերազմով (Հայտնություն 7։9, 14)։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
Աստված ուզում է, որ որքան հնարավոր է շատ մարդիկ վերապրեն Արմագեդոնից։ Նա նույնիսկ չի ուզում չարերին կործանել, և այդ քայլին դիմելու է որպես ծայրահեղ միջոցի (Եզեկիել 18։32)։
Աստվածաշնչում ասվում է, թե ինչպես կարելի է փրկվել Արմագեդոնից (Սոփոնիա 2։3)։