Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմաստությունը կանչում է. լսո՞ւմ ես

Իմաստությունը կանչում է. լսո՞ւմ ես

«Մի՞թե իմաստությունը չի կանչում, և խորաթափանցությունը ձայն չի տալիս։ Այն կանգնած է բարձունքների գլխին, ճանապարհին և ճամփաների խաչմերուկին։ Այն բարձրաձայն կանչում է.... քաղաքի մուտքի մոտ ու դռների մոտ» (ԱՌԱԿՆԵՐ 8։1–3

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ անգնահատելի հատկություն է։ Առանց իմաստության, մենք անընդհատ սխալներ թույլ կտայինք։ Բայց որտե՞ղ կարող ենք իսկական իմաստություն գտնել։ «Առակներ» գիրքը գրողը ուներ Աստծուց տրված անզուգական իմաստություն։ Իրականում բոլորս էլ կարող ենք աստվածային իմաստություն գտնել մի առանձնահատուկ գրքի՝ Աստվածաշնչի միջոցով։

  • «Ուորլդ բուք» հանրագիտարանում ասվում է. «Աստվածաշունչը ամենատարածված գիրքն է։ Այն ավելի հաճախ է թարգմանվել և ավելի շատ լեզուներով, քան որևէ այլ գիրք»։ Ամբողջությամբ կամ մասամբ Աստվածաշունչը առկա է մոտ 2600 լեզուներով, ինչի շնորհիվ այն մատչելի է երկրագնդի բնակչության ավելի քան 90 տոկոսին։

  • Իմաստությունը նաև բառացի կերպով է «բարձրաձայն կանչում»։ Մատթեոս 24։14-ում կարդում ենք. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա [այս աշխարհի] վերջը»։

Այդ «բարի լուրը» իսկական իմաստություն է արտացոլում, քանի որ դրա միջոցով իմանում ենք, որ Աստված մարդկության խնդիրները իմաստուն կերպով է լուծելու և դա անելու է իր Թագավորության միջոցով։ Այդ Թագավորությունը Աստծու կողմից նշանակված մի կառավարություն է, որն իշխելու է ողջ երկրի վրա (Դանիել 2։44; 7։13, 14)։ Հիսուս Քրիստոսը հենց այդ մասին աղոթեց. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10

Եհովայի վկաները պատիվ են համարում այն, որ կարող են Աստծու Թագավորության մասին պատմել բոլորին։ Նրանք այդ լուրը հռչակում են 239 երկրներում։ Այո՛, իմաստությունը՝ աստվածային իմաստությունը, «կանչում է» ամենուրեք. իսկ դու լսո՞ւմ ես։