Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Սովորենք Աստծու խոսքից

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ։

Երկիրը մարդու բնօրրանն է։ Երկնքում հրեշտակներին ստեղծելուց հետո Աստված արարեց մարդուն, որպեսզի նա վայելի կյանքը երկրի վրա (Հոբ 38։4, 7)։ Եհովան բնակեցրեց մարդուն հրաշալի մի դրախտում, որը Եդեմ էր կոչվում, և նրան ու նրա ապագա սերունդներին տվեց երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարը (Ծննդոց 2։15–17; կարդա՛ Սաղմոս 115։16

Եդեմի պարտեզը միայն մի փոքր տեղ էր զբաղեցնում։ Ադամն ու Եվան՝ առաջին մարդկային զույգը, պետք է երեխաներ ունենային։ Ի վերջո, մարդկային մեծ ընտանիքը պետք է մշակեր երկիրը և վերածեր այն դրախտի (Ծննդոց 1։28)։ Երկիրը երբեք չպիտի կործանվեր (կարդա՛ Սաղմոս 104։5

2. Ինչո՞ւ երկիրն այժմ դրախտ չէ։

Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն, այդ պատճառով էլ Աստված դուրս վռնդեց նրանց դրախտից։ Դրախտը կորցված էր, և ոչ մի մարդ չէր կարող վերականգնել այն։ Աստվածաշունչն ասում է. «Երկիրը ամբարշտի ձեռքն է տրվել» (Հոբ 9։24; կարդա՛ Ծննդոց 3։23, 24

Սակայն Եհովան չմոռացավ մարդկության առնչությամբ իր սկզբնական նպատակը։ Այդ նպատակը երբեք չի ձախողվի (Եսայիա 45։18)։ Աստված մարդկանց կդարձնի այնպիսին, ինչպիսին որ ինքն է ուզում (կարդա՛ Սաղմոս 37։11

3. Ինչպե՞ս է Աստված երկրի վրա խաղաղություն վերականգնելու։

Որպեսզի մարդիկ խաղաղություն վայելեն, Աստված նախևառաջ պետք է ոչնչացնի չարերին։ Արմագեդոն պատերազմի ժամանակ Աստծու հրեշտակները կոչնչացնեն Նրա բոլոր հակառակորդներին։ Սատանան կբանտարկվի 1000 տարով, իսկ Աստծուն սիրող մարդիկ կվերապրեն և կվայելեն նոր երկիրը (կարդա՛ Հայտնություն 16։14, 16; 20։1–3; 21։3, 4

4. Ե՞րբ է վերջ դրվելու տառապանքին։

1000 տարվա ընթացքում Հիսուսը երկնքից կիշխի երկրի վրա և այն կվերածի դրախտի։ Նա նաև կջնջի բոլոր նրանց մեղքերը, ովքեր սիրում են Աստծուն։ Հիսուսը կվերացնի հիվանդությունը, ծերությունն ու մահը (կարդա՛ Եսայիա 11։9; 25։8; 33։24; 35։1

Ե՞րբ է Աստված երկրի երեսից վերացնելու չարությունը։ Հիսուսը տվեց մի «նշան», որպեսզի ցույց տա, թե երբ է գալու վերջը։ Երկրի ներկա իրավիճակը իսկական սպառնալիք է մարդու կյանքի համար և ցույց է տալիս, որ այժմ մենք ապրում ենք «աշխարհի վախճանի» ժամանակահատվածում (կարդա՛ Մատթեոս 24։3, 7–14, 21, 22; 2 Տիմոթեոս 3։1–5

5. Ովքե՞ր են ապրելու ապագա դրախտում։

Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին աշակերտներ պատրաստել և սովորեցնել նրանց Աստծու ճանապարհները (Մատթեոս 28։19, 20)։ Ամբողջ աշխարհում Եհովան միլիոնավոր մարդկանց է պատրաստում, որպեսզի ապրեն նոր համակարգում (Սոփոնիա 2։3)։ Եհովայի վկաների Թագավորության սրահներում մարդիկ սովորում են, թե ինչպես լինել լավ ամուսին, լավ հայր, լավ կին և մայր։ Երեխաներն ու ծնողները միասին գիտելիքներ են ստանում, որոնք անհրաժեշտ են լավ ապագա ունենալու համար (կարդա՛ Միքիա 4։1–4

Թագավորության սրահում դու կհանդիպես մարդկանց, ովքեր սիրում են Աստծուն և պատրաստ են ամեն ջանք թափելու նրան հաճեցնելու համար (կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում

Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։