Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Սովորենք Աստծու խոսքից

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Ինչպե՞ս սկիզբ առավ չարությունը։

Չարությունը սկիզբ առավ երկրի վրա այն ժամանակ, երբ Սատանան առաջին անգամ սուտ խոսեց։ Սկզբում նա չար չէր։ Նա կատարյալ հրեշտակ էր, սակայն «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Նա թույլ տվեց, որ իր մեջ անհագ ցանկություն զարգանա՝ ստանալու այն երկրպագությունը, որը իրավամբ պատկանում է միայն Աստծուն։ Սատանան խաբեց առաջին կնոջը՝ Եվային, և համոզեց, որ Աստծուն հնազանդվելու փոխարեն՝ իրեն հնազանդվի։ Ադամը նույնպես անհնազանդ գտնվեց Աստծու հանդեպ։ Այսպիսով՝ Ադամի որոշումը տառապանք ու մահ բերեց մարդկանց (կարդա՛ Ծննդոց 3։1–6, 17–19

Երբ Սատանան դրդեց Եվային չհնազանդվելու Աստծուն, այդպիսով նա ըմբոստացավ Աստծու գերիշխանության դեմ։ Մարդկանց մեծամասնությունը Սատանայի կողմն անցավ՝ մերժելով Աստծուն՝ որպես Ղեկավարի։ Այսպես Սատանան դարձավ «այս աշխարհի իշխանը» (կարդա՛ Հովհաննես 14։30; Հայտնություն 12։9

2. Աստված թերի՞ էր ստեղծել իր արարածներին։

Աստված մարդկանց ու հրեշտակներին ստեղծել էր իր պահանջներին կատարելապես հնազանդվելու կարողությամբ (2 Օրենք 32։5)։ Նա մեզ ազատ ընտրության հնարավորություն է տվել՝ գործել բարին կամ չարը։ Այս ազատության շնորհիվ մենք կարող ենք արտահայտել մեր սերը Աստծու հանդեպ (կարդա՛ Հակոբոս 1։13–15; 1 Հովհաննես 5։3

3. Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։

Եհովան ժամանակավորապես հանդուրժում է իր գերիշխանության դեմ ուղղված ըմբոստությունը։ Ինչո՞ւ։ Որպեսզի ցույց տա, որ առանց իր առաջնորդության՝ մարդիկ չեն կարող հաջողությունների հասնել (Երեմիա 10։23)։ Մարդկության պատմության 6000 տարիների ընթացքում տրվել է այս հարցի պատասխանը. մարդկային կառավարիչները այդպես էլ չեն կարողացել վերացնել պատերազմը, հանցագործությունը, անարդարությունն ու հիվանդությունները (կարդա՛ Ժողովող 7։29; 8։9; Հռոմեացիներ 9։17

Հակառակ դրան՝ նրանք, ովքեր Աստծուն ընդունում են որպես իրենց Ղեկավարի, օգուտներ են ստանում (Եսայիա 48։17, 18)։ Շուտով Եհովան կոչնչացնի մարդկային բոլոր կառավարությունները, և երկիրը կժառանգեն միայն նրանք, ովքեր ցանկանում են, որ Աստված լինի իրենց Ղեկավարը (Եսայիա 2։3, 4; 11։9; կարդա՛ Դանիել 2։44

4. Ի՞նչ հնարավորություն է տալիս մեզ Աստծու համբերությունը։

Սատանան պնդեց, որ ոչ մի մարդ հավատարիմ չի մնա Աստծուն։ Սակայն Աստծու համբերությունը հնարավորություն է տալիս մեզ ցույց տալու, թե ում ենք ցանկանում հնազանդվել որպես ղեկավարի՝ Աստծուն, թե մարդկանց։ Մեր ապրելակերպով կարող ենք փաստել, թե ինչ ընտրություն ենք կատարել (կարդա՛ Հոբ 1։8–11; Առակներ 27։11

5. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ընտրում ենք Աստծուն՝ որպես մեր Ղեկավարի։

Մենք ընտրում ենք Աստծուն՝ որպես մեր Ղեկավարի, եթե ձգտում ենք ճշմարիտ երկրպագություն մատուցել նրան՝ առաջնորդվելով իր Խոսքով՝ Աստվածաշնչով (Հովհաննես 4։23)։ Նաև եթե Հիսուսի նման խուսափում ենք քաղաքականությանը և պատերազմին միջամուխ լինելուց (կարդա՛ Հովհաննես 17։14

Սատանան օգտագործում է իր զորությունը, որպեսզի մեզ դրդի անբարո և վնասակար արարքների։ Մերժելով նման գործերը՝ մենք թերևս արժանանանք մեր ընկերներից ու հարազատներից ոմանց ծաղրին կամ հակառակությանը (1 Պետրոս 4։3, 4)։ Ինչպե՞ս կվարվենք. արդյոք կշարունակե՞նք շփվել այն մարդկանց հետ, ովքեր սիրում են Աստծուն, կհնազանդվե՞նք Աստծու իմաստուն ու սիրառատ օրենքներին։ Եթե այո, ապա ցույց կտանք, որ Սատանան սուտ խոսեց, երբ պնդեց, որ ոչ ոք հավատարիմ չի մնա Աստծուն (կարդա՛ 1 Կորնթացիներ 6։9, 10; 15։33

[նկար 17-րդ էջի վրա]

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 16-րդ էջի վրա]

Ադամը սխալ ընտրություն կատարեց

[նկար 17-րդ էջի վրա]

Մեր ընտրությունը ցույց է տալիս՝ արդյոք ուզում ենք, որ Աստված լինի մեր Ղեկավարը