Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Դիմադրություն, որը ստիպում է հարգել նրանց»

«Դիմադրություն, որը ստիպում է հարգել նրանց»

«Դիմադրություն, որը ստիպում է հարգել նրանց»

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ իր դաժան կառավարման տարիներին տասնյակ հազարավոր նամակներ ստացավ։ 1945​թ.-ին, երբ խորհրդային զորքերը շրջապատել էին Բեռլինը, այդ նամակների մի մասը տարան Մոսկվա և հանձնեցին արխիվ։ Պատմաբան Հենրիկ Էբելեն մոսկովյան արխիվներում ուսումնասիրեց այդպիսի հազարավոր նամակներ, որպեսզի տեսնի, թե ովքեր են գրել Հիտլերին և ինչու։ Էբելեն հրապարակեց իր եզրակացությունները «Նամակներ՝ Հիտլերին» վերնագրով գրքում (Briefe an Hitler)։

«Ուսուցիչներ և աշակերտներ, միանձնուհիներ և քահանաներ, գործազուրկներ և հայտնի բիզնեսմեններ, ծովակալներ և շարքային գրոհայիններ՝ բոլորը նամակ են գրել Հիտլերին,— ասում է դոկտոր Էբելեն։— Ոմանք նրան համարում էին վերածնված Մեսիա, ոմանք էլ ասում էին, որ նա չարության մարմնացումն է»։ Իսկ եկեղեցու պաշտոնյաներից Հիտլերը ստացե՞լ է նամակներ, որոնցում նրանք բողոքում են նացիոնալ-սոցիալիստների, կամ՝ նացիստների սարսափելի հանցագործություններից։ Այո՛, ստացել է, բայց դրանք շատ քիչ են եղել։

Մոսկովյան արխիվներում Էբելեն գտավ մի փաթեթ, որում կային Գերմանիայի տարբեր վայրերից Եհովայի վկաների կողմից ուղարկված նամակներ։ Վկաները իրենց բողոքն էին արտահայտում նացիստների դեմ։ Հիտլերին բողոքել են նաև աշխարհի 50 երկրներում ապրող Վկաներ, որոնք, ընդհանուր հաշվով, 20000 նամակ ու հեռագիր են ուղարկել նրան։ Նացիզմի տարիներին հազարավոր Վկաներ ձերբակալվեցին, հարյուրավորներ էլ մահապատժի ենթարկվեցին կամ մահացան դաժան վերաբերմունքից։ Էբելեն եզրակացնում է. «Նացիստական ռեժիմին զոհ գնացած միլիոնավորների կողքին այս թիվը [Վկա զոհերի թիվը] փոքր է երևում։ Այդուհանդերձ, այս նամակները վկայում են նրանց կոլեկտիվ և անզիջում դիմադրության մասին, որը ստիպում է մեզ հարգել նրանց»։