Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

5

Ինչի մասին է Աստվածաշունչը

Ինչի մասին է Աստվածաշունչը

Եհովա Աստված իրավունք ունի իշխելու։ Նրա իշխանությունը լավագույնն է։ Երկրի և մարդկության առնչությամբ նրա նպատակը անպայման կատարվելու է։

Մ.թ.ա. 4026-ից հետո

«Օձը»՝ Սատանան, հարց է առաջ քաշում Եհովայի իշխելու իրավունքի և իշխելու կերպի վերաբերյալ։ Եհովան խոստանում է առաջ բերել մի «սերունդ», որն ի վերջո կործանելու է նրան (Ծննդոց 3։1–5, 15)։ Աստված ժամանակ է տալիս մարդկանց, որ օձի ազդեցության ներքո իրենք իրենց ղեկավարեն։

Մ.թ.ա. 1943

Եհովան Աբրահամին ասում է, որ խոստացված «սերունդը» լինելու է նրա հետնորդներից (Ծննդոց 22։18

Մ.թ.ա. 1070-ից հետո

Եհովան Դավիթ թագավորին, հետո նաև նրա որդի Սողոմոնին վստահեցնում է, որ խոստացված «սերունդը» գալու է նրանց տոհմից (2 Սամուել 7։12, 16; 1 Թագավորներ 9։3–5; Եսայիա 9։6, 7

29թ.

Եհովան ցույց է տալիս, որ խոստացված «սերունդը» և Դավթի գահի ժառանգորդը Հիսուսն է (Գաղատացիներ 3։16; Ղուկաս 1։31–33; 3։21, 22

33թ.

Օձը՝ Սատանան, կարճ ժամանակով վնաս է հասցնում խոստացված «սերնդին»՝ սպանում է Հիսուսին։ Եհովան Հիսուսին երկնային կյանք է շնորհում և ընդունում է նրա կատարյալ կյանքի արժեքը։ Այդպիսով նա Ադամի հետնորդներին հնարավորություն է տալիս ստանալու մեղքերի ներում և ունենալու հավիտենական կյանք (Ծննդոց 3։15; Գործեր 2։32–36; 1 Կորնթացիներ 15։21, 22

Մոտ 1914թ.

Հիսուսը օձին՝ Սատանային, կարճ ժամանակով գցում է երկրի վրա (Հայտնություն 12։7–9, 12

Ապագայում

Հիսուսը 1000 տարով բանտարկում է Սատանային և հետո ոչնչացնում է նրան՝ այլաբանորեն ջախջախելով նրա գլուխը։ Երկրի և մարդկության առնչությամբ Եհովայի սկզբնական նպատակը կատարվում է, նրա անունը մաքրվում է նախատինքից, և փաստվում է, որ նրա իշխելու կերպը ճիշտ է (Հայտնություն 20։1–3, 10; 21։3, 4