Ինչպե՞ս խոսեմ ծնողներիս հետ
ԳԼՈՒԽ 1
Ինչպե՞ս խոսեմ ծնողներիս հետ
«Ես իրոք մեծ ջանքեր թափեցի, որ ծնողներիս ասեմ, թե ինչ եմ զգում, բայց ոչ մի բան չստացվեց. նրանք ընդհատեցին։ Ինձ համար շատ դժվար էր սկսել խոսակցությունը։ Իմ ու ծնողներիս միջև պատնեշ առաջացավ» (Ռոուզ)։
ԵՐԲ փոքր էիր, հավանաբար ամեն փոքր ու մեծ հարցով ծնողներիդ էիր դիմում։ Դու անկաշկանդ արտահայտում էիր քո մտքերն ու զգացմունքները և վստահ էիր, որ նրանք կարող են լավ խորհուրդներ տալ քեզ։
Հիմա գուցե զգում ես, որ ծնողներդ քեզ այլևս չեն հասկանում։ «Մի երեկո ընթրիքի ժամանակ սկսեցի լաց լինել և խոսել զգացմունքներիս մասին,— պատմում է Էդի անունով մի աղջիկ։— Թվում էր, թե ծնողներս լսում էին ինձ, բայց իրականում նրանք չէին լսում»։ Ի՞նչ եղավ հետո։ «Ես գնացի իմ սենյակ ու նորից լաց եղա»։
Սակայն հնարավոր է, որ երբեմն չցանկանաս ամեն բան պատմել ծնողներիդ։ «Ես ծնողներիս հետ շատ հարցերի մասին եմ խոսում,— ասում է Քրիստոֆեր անունով մի տղա,— բայց ուրախ եմ, որ նրանք չգիտեն այն ամենը, ինչ կա իմ մտքում»։
Մի՞թե չես կարող որոշ բաներ քո մեջ պահել։ Կարող ես, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չես ստում (Առակներ 3։32)։ Այդուհանդերձ, եթե կարծում ես, թե ծնողներդ չեն հասկանում քեզ, կամ դու ինքդ չես ուզում նրանց պատմել քո զգացմունքների մասին, կարևոր է հիշել հետևյալը. պետք է խոսես ծնողներիդ հետ, իսկ նրանք էլ պետք է լսեն քեզ ու իմանան, թե ինչ է կատարվում քո կյանքում։
Մի՛ հանձնվիր
Ծնողների հետ հաղորդակցվելը կարելի է նմանեցնել մեքենա վարելուն։ Երբ տեսնում ես, որ ճանապարհը փակ է, մի՛ հանձնվիր, փնտրիր այլ ուղիներ։ Քննենք երկու օրինակ։
ԽՈՉԸՆԴՈՏ 1 Դու ուզում ես խոսել ծնողներիդ հետ, բայց նրանք չեն լսում քեզ։ «Ինձ համար դժվար է խոսել հորս հետ,— ասում է Լիան,— երբեմն ես խոսում եմ ու խոսում, ու մեկ էլ նա ասում է. «Կներես, ինչ-որ բա՞ն ասացիր»»։
ՀԱՐՑ։ Ի՞նչ պետք է անի Լիան, եթե ուզում է անպայման խոսել իր խնդրի մասին։ Նա առնվազն երեք տարբերակ ունի։
Տարբերակ Ա
Բարձր տոնով է խոսում հոր հետ. «Դե շո՛ւտ արա, կարևոր հարց է։ Լսի՛ր»։
Տարբերակ Բ
Չի շարունակում խոսել հոր հետ։ Լիան այլևս չի խոսում հոր հետ իր խնդրի մասին։
Տարբերակ Գ
Որոշում է խոսել հարմար առիթի դեպքում։ Լիան ավելի ուշ խոսում է հոր հետ երես առ երես կամ նամակ է գրում նրան և պատմում իր խնդրի մասին։
Քո կարծիքով՝ ո՞ր տարբերակը պետք է ընտրի Լիան։․․․․․
Քննենք դրանցից յուրաքանչյուրը և տեսնենք, թե ինչ կլինի արդյունքը։
Լիայի հայրը մտքերով է տարված և չի նկատում, թե ինչ վիճակում է աղջիկը։ Եթե Լիան ընտրի Ա տարբերակը, այսինքն՝ բարձր տոնով խոսի հոր հետ, ապա վերջինս չի հասկանա, թե ինչ է եղել։ Այս տարբերակի դեպքում հայրը թերևս հակված չի լինի լսելու աղջկան։ Բացի դրանից, այդպիսով Լիան անհարգալից վերաբերմունք կդրևսորի ծնողի հանդեպ (Եփեսացիներ 6։2)։ Պարզ է ուրեմն, որ այս տարբերակը արդյունավետ չէ։
Բ տարբերակը գուցե ամենահեշտն է, բայց ոչ ամենալավը։ Ինչո՞ւ։ «Անկեղծ զրույց Առակներ 15։22)։ Հայրը կկարողանա Լիային օգնել միայն այն դեպքում, եթե տեղյակ լինի նրա խնդիրներից և իմանա, թե ինչ է կատարվում նրա կյանքում։ Իսկ եթե Լիան որոշի չխոսել, ապա ոչ մի արդյունք չի լինի։
չլինելիս ծրագրերը խափանվում են» (Գ տարբերակի դեպքում, սակայն, Լիան թույլ չի տալիս, որ խնդիրներն իրեն փակուղու առաջ կանգնեցնեն։ Նա փորձում է մեկ ուրիշ հարմար առիթի դեպքում խոսել։ Կամ նամակ է գրում, քանի որ այդպես իրեն ավելի հանգիստ է զգում և ավելի հստակ է ձևակերպում մտքերը։ Երբ հայրը կարդա նամակը, կհասկանա, թե ինչ խնդիրների է բախվում աղջիկը։ Փաստորեն, Գ տարբերակը թե՛ Լիայի, թե՛ նրա հոր համար լավագույն տարբերակն է։
Ուրիշ ի՞նչ տարբերակներ ունի Լիան։ Ստորև գրիր քո տարբերակը։ Այնուհետև նշիր, թե ինչ կլինի արդյունքը։
․․․․․
ԽՈՉԸՆԴՈՏ 2 Ծնողներդ ուզում են խոսել, բայց դու՝ ոչ։ Սառա անունով մի աղջիկ ասում է. «Ահավոր է, որ հենց դպրոցից հոգնած տուն ես մտնում, հարցուփորձը սկսվում է։ Ուզում ես մոռանալ դպրոցի մասին, բայց ծնողներդ հարցնում են. «Ինչպե՞ս անցավ օրդ։ Խնդիրներ
եղա՞ն»»։ Անկասկած, Սառայի ծնողները բարի միտումներով են այս հարցերը տալիս։ Բայց միևնույնն է, աղջիկը զայրացած բողոքում է. «Չեմ ուզում խոսել դպրոցի մասին, երբ ուժասպառ եմ և ուզում եմ հանգստանալ»։ՀԱՐՑ։ Ի՞նչ պետք է անի Սառան այս իրավիճակում։ Նա նույնպես ունի երեք տարբերակ։
Տարբերակ Ա
Չի ուզում խոսել։ Սառան ասում է. «Խնդրում եմ, ինձ մենակ թողեք։ Ես հենց հիմա չեմ ուզում խոսել»։
Տարբերակ Բ
Չի հանձնվում և խոսում է։ Թեև Սառան լարված է, բայց դժկամությամբ պատասխանում է ծնողների հարցերին։
Տարբերակ Գ
Հետաձգում է դպրոցի մասին զրույցը, բայց շարունակում է խոսել ուրիշ թեմայի շուրջ։ Սառան առաջարկում է դպրոցի մասին խոսել ուրիշ անգամ, երբ ավելի շատ տրամադրված կլինի զրույցին։ Հետո անկեղծ հետաքրքրությամբ հարցնում է. «Ձե՞ր օրն ինչպես անցավ։ Ամեն ինչ լա՞վ էր»։
Քո կարծիքով՝ ո՞ր տարբերակը պետք է ընտրի Սառան։․․․․․
Դարձյալ քննենք դրանցից յուրաքանչյուրը և տեսնենք, թե ինչ կլինի արդյունքը։
Սառան տրամադրություն չունի և չի ուզում խոսել։ Եթե ընտրի Ա տարբերակը, նրա տրամադրությունը չի բացվի։ Առակներ 29։11)։
Բացի այդ, նա իրեն մեղավոր կզգա ծնողների առաջ, քանի որ ողջ զայրույթը թափեց նրանց գլխին (Գուցե ծնողները չհասկանան, թե ինչու Սառան իրեն այդպես պահեց ու հիմա ոչ մի բան չի ասում։ Նրանք գուցե մտածեն, թե Սառան ինչ-որ բան է թաքցնում իրենցից, և ավելի շատ ստիպեն նրան պատմել ամեն բան։ Դա, ինչ խոսք, ավելի կնյարդայնացնի Սառային։ Փաստորեն, այս տարբերակը արդյունավետ չէ։
Բ տարբերակը ավելի նախընտրելի է, քանի որ Սառան գոնե հաղորդակցվում է ծնողների հետ։ Սակայն ո՛չ Սառան, ո՛չ էլ ծնողները լավ արդյունքի չեն հասնի, քանի որ չկա անկեղծ ու բաց հաղորդակցություն։
Իսկ Գ տարբերակի առավելությունն այն է, որ Սառան այլևս լարված չէ, քանի որ դպրոցի մասին խոսակցությունը հետաձգվել է։ Ծնողներին դուր է գալիս, որ նա հետաքրքրվում է իրենցով։ Թերևս այս տարբերակը ամենալավն է, քանի որ երկու կողմերն էլ կիրառում են Փիլիպպեցիներ 2։4-ում արձանագրված սկզբունքը. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը»։
Զգույշ եղիր. քեզ կարող են ճիշտ չհասկանալ
Հիշի՛ր, հնարավոր է՝ դու ասես մի բան, բայց ծնողներդ հասկանան կամ լսեն ուրիշ բան։ Ենթադրենք՝ նրանք հարցնում են, թե ինչու տրամադրություն չունես։ Դու ասում ես. «Ես չեմ ուզում խոսել այդ մասին»։ Սակայն ծնողներդ հասկանում են. «Ես չեմ վստահում ձեզ, խնդիրներիս մասին ընկերներիս կպատմեմ, բայց ոչ ձեզ»։ Հիմա կատարիր ստորև բերված վարժությունը։ Պատկերացրու, թե խնդիրներ ունես, ծնողներդ էլ առաջարկում են իրենց օգնությունը։
Եթե ասես. «Մի՛ մտածեք, ես իմ հարցերը կլուծեմ»։
Ծնողներդ կարող են հասկանալ ․․․․․
Լավագույն պատասխանը, որ կարող ես տալ,․․․․․
Ուրեմն ի՞նչ է կարևոր հիշել։ Խոսելուց առաջ մտածիր, ընտրիր ճիշտ բառեր։ Խոսիր հարգալից տոնով (Կողոսացիներ 4։6)։ Ծնողներիդ համարիր ոչ թե թշնամի, այլ ընկեր։ Եվ հիշիր. որպեսզի հաղթահարես խնդիրներդ, դու ընկերների կարիք ունես։
Հնարավոր է՝ հաղորդակցվելու խնդիր չունես, սակայն խնդիրն այն է, որ ամեն անգամ խոսելիս վիճում եք։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Իմ խոսքերը սրտիս ազնվությունն են ցույց տալիս, և իմ շուրթերը անկեղծորեն գիտելիք են հայտնում» (Հոբ 33։3)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե քեզ համար դժվար է նստել ու խոսել ծնող(ներ)իդ հետ որևէ խնդրի մասին, ապա խոսիր զբոսնելիս, մեքենայով ինչ-որ տեղ գնալիս կամ գնումներ անելիս։
ԳԻՏԵԻ՞Ր
Ինչպես որ քեզ համար է դժվար ծնողներիդ հետ խոսել լուրջ թեմաների մասին, այնպես էլ նրանք գուցե անհարմար զգան քեզ հետ խոսել այդ թեմաների շուրջ։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Հաջորդ անգամ, երբ չուզեմ խոսել ծնողներիս հետ, ես ․․․․․
Եթե ծնողներս ստիպեն, որ խոսեմ մի թեմայի շուրջ, որի մասին չեմ ուզում խոսել, կասեմ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ի՞նչ դեր է խաղում ժամանակի ընտրությունը լավ հաղորդակցության հարցում (Առակներ 25։11)։
● Ինչո՞ւ է ծնողներիդ հետ խոսելը ջանքեր պահանջում (Հոբ 12։12)։
[մեջբերում 10-րդ էջի վրա]
«Միշտ չէ, որ հեշտ է զրուցել ծնողների հետ, բայց հենց պատմում ես նրանց ամեն բան, ասես մի ծանր քար է ընկնում ուսերիցդ» (Դեվենի)։
[նկար 8-րդ էջի վրա]
Ծնողների հետ հաղորդակցվելու խնդիր ունենալը չի նշանակում, որ փակուղու առաջ ես. դու կարող ես այլ ելք գտնել