Կազմի ներսի կողմը
Կազմի ներսի կողմը
Սիրելի՛ պատանի
Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող քո սիրտը ուրախացնի քեզ քո երիտասարդության օրերում, և քայլիր աչքերիդ տեսածով ու քո սրտի ուզած ճանապարհներով» (Ժողովող 11։9)։ Այո՛, երիտասարդությունը մեր կյանքի ուրախ ու զվարթ տարիներն են, և մենք ցանկանում ենք, որ դու վայելես այդ տարիները։ Սակայն մի՛ մոռացիր նաև ուրախացնել քո Աստծուն՝ Եհովային։ Նա տեսնում է, թե ինչպես ես կառուցում քո կյանքը և քո արարքների հիման վրա կդատի քեզ։ Ուստի խելամիտ կլինի հետևել Սողոմոնի խորհրդին. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժողովող 12։1)։
Մենք սրտանց աղոթում ենք, որ այս գրքի խորհուրդները օգնեն քեզ հաղթահարելու այն ճնշումներն ու դժվարությունները, որոնց բախվում են այսօր երիտասարդները, և սովորեցնեն քեզ Աստծու կամքին ներդաշնակ որոշումներ կայացնել։ Եթե այդպես վարվես, կուրախացնես Եհովայի սիրտը (Առակներ 27։11)։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին