Պատրա՞ստ եմ ժամադրության
ԳԼՈՒԽ 1
Պատրա՞ստ եմ ժամադրության
«Շուրջբոլորդ համակրելի տղաներ ու ժամադրություններ։ Ճնշումը շատ մեծ է» (Ուիթնի)։
«Որոշ աղջիկներ այնքան համառ են, որ քիչ է մնում համաձայնվեմ։ Բայց եթե ծնողներիս հետ խոսեմ այդ մասին, գիտեմ, թե ինչ կասեն» (Ֆիլիպ)։
ՔԵԶ դուր եկած անհատի կողքին լինելու ցանկությունը նույնիսկ պատանեկան հասակում կարող է շատ ուժգին լինել։ Ջենիֆեր անունով մի աղջիկ ասում է. «Արդեն 11 տարեկանում ճնշվում էի, որ ընկեր չունեմ»։ Իսկ Բրիտնի անունով մեկ ուրիշ աղջիկ ասում է. «Քեզ թվում է, թե դու դպրոցում նորմալ մարդ չես, եթե ինչ-որ մեկի հետ չես հանդիպում»։
Իսկ դու պատրա՞ստ ես ժամադրվելու։ Այս հարցին պատասխանելու համար նախ պարզենք մի կարևոր հարց։
Ի՞նչ է ժամադրությունը
Պատասխանիր հետևյալ հարցերին։
Դու կանոնավորաբար հանդիպում ես հակառակ սեռի անհատի հետ։ Դա ժամադրությո՞ւն է։
□ Այո
□ Ոչ
Ձեր համակրանքը փոխադարձ է։ Օրը մի քանի անգամ բջջային հեռախոսով հաղորդագրություն եք ուղարկում իրար կամ հեռախոսով եք զրուցում։ Դա ժամադրությո՞ւն է։
□ Այո
□ Ոչ
Ամեն անգամ ընկերական հավաքույթներին հիմնականում շփվում ես հակառակ սեռի միևնույն անհատի հետ։ Դա ժամադրությո՞ւն է։
□ Այո
□ Ոչ
Շատ հավանական է, որ իսկույն պատասխանեցիր առաջին հարցին, այնինչ մյուս հարցերին դժվարացար պատասխանել։ Ի՞նչ է իրականում ժամադրությունը։ Դու ռոմանտիկ հետաքրքրություն ունես որևէ մեկի հանդեպ, իսկ նա էլ քո հանդեպ։ Եթե դու և հակառակ սեռի անհատը ռոմանտիկ զգացումներ ունեք միմյանց նկատմամբ, ապա ձեր հաղորդակցությունը ժամադրություն է, և երեք հարցերի պատասխանն է այո, անկախ նրանից՝ հանդիպում եք մարդկանց ներկայությամբ, թե առանձին, զրուցում եք հեռախոսով, թե դեմ առ դեմ, բացահայտ, թե գաղտնի։ Բայց արդյո՞ք պատրաստ ես ժամադրության։ Քննենք երեք հարց, որոնք կօգնեն քեզ ճիշտ կողմնորոշվելու։
Ի՞նչ մտադրություններ ունես
Շատ մշակույթներում ընդունված է ժամադրվել իրար ավելի լավ ճանաչելու համար։ Սակայն ժամադրությունը պետք է ծառայի վեհ նպատակի. այդ ընթացքում տղան ու աղջիկը պետք է որոշեն, թե արդյոք ուզում են ամուսնանալ իրար հետ։
Ինչ խոսք, քո հասակակիցներից ոմանք գուցե լուրջ չեն վերաբերվում ժամադրությանը։ Նրանց համար պարզապես հաճելի է շփվել հակառակ սեռի անհատի հետ՝ առանց ամուսնանալու մտադրության։ Իսկ ոմանց համար էլ ընկերը
գուցե մի յուրօրինակ նվաճում է կամ զարդարանք, որի միջոցով կարող են իրենց երևակայել ուրիշների առաջ և իրենց ինքնահարգանքը բարձրացնել։ Նման անլուրջ փոխհարաբերությունները հաճախ արագ էլ խզվում են։ «Շատ պատանիներ, որոնք ժամադրվում են, մեկ կամ երկու շաբաթից դադարեցնում են իրենց մտերմությունը,— ասում է Մերի անունով մի աղջիկ։— Նրանց համար ռոմանտիկ հարաբերությունը զվարճության պես մի բան է, և ինչ-որ իմաստով նրանք պատրաստվում են ավելի շուտ բաժանվելու, քան ամուսնանալու»։Բացի այդ, երբ ժամադրվում ես մեկի հետ, չպետք է մոռանաս նրա զգացմունքների մասին։ Ուստի համոզվիր, որ քո մտադրությունները մաքուր են։ Մտածիր. կուզեի՞ր, որ որևէ մեկը խաղար քո զգացմունքների հետ, ինչպես որ խաղալիքի հետ են խաղում ու հետո դեն շպրտում։ Չելսի անունով մի աղջիկ ասում է. «Երբեմն մտածում եմ, որ տղայի հետ ժամադրվելը զվարճալի բան է։ Բայց ամենևին էլ զվարճալի չէ, երբ մեկի համար դա լուրջ է, իսկ մյուսի համար՝ ոչ»։
Ո՞ր տարիքից
Ի՞նչ ես կարծում, ո՞ր տարիքից կարելի է ժամադրվել։ ․․․․․
Իսկ այժմ այս հարցը տուր ծնողներիդ և գրիր նրանց պատասխանը։ ․․․․․
Ամենայն հավանականությամբ, քո նշած տարիքը ավելի փոքր է, քան ծնողներիդ ասած տարիքը։ Կամ գուցե ոչ։ Հնարավոր է՝ դու այն երիտասարդների թվում ես, ովքեր, իմաստություն դրսևորելով, չեն ժամադրվում, մինչև որ այնքան մեծանան,
որ իրենք իրենց ավելի լավ ճանաչեն։ Հենց այդպես էր վճռել 17-ամյա Դանիելան. «Երկու տարի առաջ կողակցի մասին ես բոլորովին այլ պատկերացումներ ունեի, քան այժմ։ Նույնիսկ հիմա վստահ չեմ, որ ճիշտ որոշում կկայացնեմ։ Երբ տեսնեմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորված կարծիք ունեմ, այդ ժամանակ կմտածեմ ժամադրվելու մասին»։Կա մեկ ուրիշ պատճառ ևս, թե ինչու է սպասելը խելամիտ։ Այն շրջանը, երբ սեռական ցանկություններն ու ռոմանտիկ զգացմունքները ավելի ուժգին են դառնում, Աստվածաշունչը կոչում է «երիտասարդության ծաղկուն շրջան» (1 Կորնթացիներ 7։36)։ Հակառակ սեռի հետ մտերիմ շփումը այս շրջանում կարող է բորբոքել ցանկությունները և սխալ վարքի տանել։ Գուցե քո հասակակիցները նման մտածելակերպը ճիշտ չեն համարում, քանի որ նրանցից շատերի մտքին մի բան կա՝ սեքս։ Բայց դու կարող ես այդ ցածր մտածելակերպից հեռու մնալ (Հռոմեացիներ 12։2)։ Աստվածաշունչը հորդորում է «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։ Եթե սպասես, մինչև անցնի քո երիտասարդության ծաղկուն շրջանը, ապա հեշտությամբ «հետ կմղես փորձանքը քո մարմնից» (Ժողովող 11։10)։
Պատրա՞ստ ես ամուսնանալու
Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է ինքնաքննություն կատարել։ Ուշադրություն դարձրու հետևյալին։
Փոխհարաբերություններ։ Ինչպե՞ս ես վերաբերվում ծնողներիդ, քույրերիդ ու եղբայրներիդ։ Հաճա՞խ ես հունից դուրս գալիս և կոպիտ կամ ծաղրական տոնով խոսում։ Ի՞նչ են նրանք ասում այս առնչությամբ։ Այն, թե ինչպես ես Եփեսացիներ 4։31)։
վարվում ընտանիքիդ անդամների հետ, ցույց է տալիս, թե ինչպես կվարվես կողակցիդ հետ (կարդա՛Բնավորություն։ Կենսուրա՞խ անձնավորություն ես, թե՞ դժգոհ։ Զիջո՞ղ ես, թե՞ միշտ քո ասածն ես պնդում։ Սթրեսային իրավիճակներում կարողանո՞ւմ ես քեզ հանգիստ պահել։ Համբերատա՞ր ես։ Եթե այսօրվանից զարգացնես սուրբ ոգու պտղի հատկությունները, հետագայում կդառնաս լավ կին կամ ամուսին (կարդա՛ Գաղատացիներ 5։22, 23)։
Ֆինանսներ։ Ինչպե՞ս ես տնօրինում փողը։ Միշտ պարտքերի մե՞ջ ես։ Կարո՞ղ ես երկար ժամանակ չկորցնել աշխատանքդ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Դա աշխատանքի՞ պատճառով է, գործատիրո՞ջ, թե՞ քո բնավորության որևէ անցանկալի գծի, որը հարկավոր է շտկել։ Եթե չես կարող պատասխանատվությամբ տնօրինել քո դրամական միջոցները, ապա ինչպե՞ս կկարողանաս խելամտորեն տնօրինել ընտանիքիդ բյուջեն (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։8)։
Քո հոգևոր վիճակը։ Եթե Եհովայի վկա ես, ի՞նչ հոգևոր հատկություններ ունես։ Առանց մեկի դրդման՝ ընթերցո՞ւմ ես Աստծու Խոսքը, մասնակցո՞ւմ ես ծառայությանը և ժողովի հանդիպումներին։ Քո ապագա կողակիցը արժանի է, որ իր կողքին հոգևորապես ուժեղ մարդ լինի (կարդա՛ Ժողովող 4։9, 10)։
Ինչ կարո՛ղ ես անել
Պատկերացրու՝ քեզ ասում են, որ պետք է քննություն հանձնես մի առարկայից, որը նոր ես սկսել սովորել։ Ինչ խոսք, անարդար է։ Չէ՞ որ ժամանակ է պետք այդ առարկան սովորելու և քննություն հանձնելու համար։
Պարագան նույնն է, երբ քեզ դրդում են ժամադրության, մինչդեռ դու պատրաստ չես։ Ինչպես տեսանք, խելամիտ չէ ժամադրությանը թեթևամտորեն վերաբերվել։ Հետևաբար, նախքան որևէ անձնավորության վրա կենտրոնանալը ժամանակ է հարկավոր մի շատ կարևոր «առարկա» սովորելու համար՝ ինչպես ստեղծել ամուր ընկերություն։ Հետո, երբ հանդիպես քեզ համապատասխան անհատի, արդեն լավ պատրաստված կլինես ամուր փոխհարաբերություն հաստատելու համար։ Չէ՞ որ ամուսնությունը երկու լավ ընկերների միություն է։
Ժողովող 11։9)։ Եթե սպասես, դու բավականաչափ ժամանակ կունենաս ձևավորվելու որպես հասուն անձնավորություն և, ամենակարևորը, որպես հոգևոր մարդ (Ողբ 3։27)։
Ժամադրությանը սպասելը չի սահմանափակում քո ազատությունը։ Հակառակը՝ այն տալիս է քեզ ավելի շատ ազատություն, որ «ուրախանաս, քանի դեռ երիտասարդ ես» (Իսկ մինչ այդ կարող ես հաճելի ժամանակ անցկացնել հակառակ սեռի քո հասակակիցների հետ։ Ինչպե՞ս։ Շփվելով նրանց հետ հասուն մարդկանց ներկայությամբ։ Թեմի անունով մի աղջիկ ասում է. «Իմ կարծիքով՝ նման ընկերախմբում շփումը ավելի հետաքրքիր է։ Շատ ընկերներ ունենալը լավ է»։ Մոնիկան էլ է այդ կարծիքին. «Դա հրաշալի գաղափար է։ Այդպիսի միջավայրում դու սկսում ես ճանաչել տարբեր մարդկանց»։
Եթե ժամանակից շուտ սկսես մտածել ժամադրության մասին, ապա մեծ հիասթափություն կապրես։ Ուստի մի՛ շտապիր։ Քանի դեռ երիտասարդ ես, օգտագործիր ժամանակդ լավ ընկերներ ձեռք բերելու և նրանց պահպանելու համար։ Իսկ հետագայում, երբ որոշես ժամադրվել մեկի հետ, արդեն լավ կպատկերացնես, թե դու ով ես և ինչ ես ակնկալում ապագա կողակցից։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 29-ՐԴ ԵՎ 30-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ։
Ուզում ես ծնողներիցդ գաղտնի ընկերությո՞ւն անել։ Դա շատ ավելի վտանգավոր է, քան պատկերացնում ես։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։
ԱՌԱՋԱՐԿ
Կարդա՛ 2 Պետրոս 1։5–7-ը և մտածիր, թե որ հատկությունը պետք է զարգացնես, եթե ուզում ես ժամադրվել և ամուսնանալ։ Մեկ ամսից ստուգիր, թե ինչ ես սովորել այդ հատկության մասին և որքանով է այն բարելավվել։
ԳԻՏԵԻ՞Ր
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք ամուսնանում են մինչև 20 տարեկանը, հավանական է, որ կբաժանվեն 5 տարվա ընթացքում։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե ուզում եմ ամուսնանալ, պետք է զարգացնեմ հետևյալ հատկությունները՝ ․․․․․
Այս հարցում ինձ կօգնի ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչպիսի՞ ընկերախմբում կարող ես շփվել հակառակ սեռի անհատների հետ։
● Ի՞նչ խորհուրդ կտաս եղբորդ կամ քրոջդ, որը փոքր է, բայց ուզում է ժամադրվել։
● Եթե ժամադրվում ես, բայց չես պատրաստվում ամուսնանալու, ինչպե՞ս դա կանդրադառնա այդ անհատի զգացմունքների վրա։
[մեջբերում 18-րդ էջի վրա]
«Կարծում եմ, որ պետք է ժամադրվել այն ժամանակ, երբ այդ անձնավորությունը կարևոր է քեզ համար, ու երբ զգում ես, որ ձեր հարաբերությունները ապագա ունեն։ Քեզ համար պետք է կարևոր լինի ոչ թե նրա հետ ժամադրվելու միտքը, այլ այդ անձնավորությունը» (Ամբեր)։
[նկար 16-րդ և 17-րդ էջերի վրա]
Եթե ժամադրվում ես առանց ամուսնանալու մտադրության, վարվում ես երեխայի պես, որը հրապուրվում է նոր խաղալիքով, բայց հետո դեն շպրտում