Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իսրայելը և նրա շրջակա ազգերը

Իսրայելը և նրա շրջակա ազգերը

ԵՀՈՎԱՆ Աբրահամին պատվիրեց հեռանալ Միջագետքի Ուր քաղաքից՝ ասելով. «Գնա այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»։ Այդ երկրում և նրա շրջակայքում բնակվում էին ուրիշ ազգեր (Ծն 12։1–3; 15։17–21

Աստծու ժողովուրդը գիտեր, որ Եգիպտոսից դուրս գալուց հետո հանդիպելու էր թշնամիների, որոնցից էին «Մովաբի բռնակալները» (Ելք 15։14, 15)։ Ամաղեկացիները, մովաբացիները, ամմոնացիները և ամորհացիները այն տարածքներում էին ապրում, որտեղով անցնելու էին իսրայելացիները Ավետյաց երկիր հասնելու համար (Թվ 21։11–13; 2Օր 2։17–33; 23։3, 4)։ Այդ երկրում նույնպես կային շատ թշնամի ազգեր, որոնց դեմ պետք է կռվեին իսրայելացիները։

Աստված ասել էր, որ Իսրայելը պետք է «սրբեր» յոթ «բազմամարդ ազգերի»՝ քետացիներին, խեթերին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին և խևացիներին, որոնք բընաջնջման էին արժանի, քանի որ բարոյազուրկ էին և կրոնապես այլասերված։ Նրանց աստվածներից էին Բահաղը (որի խորհրդանիշը ֆալլոսն էր՝ առնանդամի քարե քանդակը), Մողոքը (որին երեխաներ էին ողջակիզում) և պտղաբերության աստվածուհի Աստարովթը (Աստարտը) (2Օր 7։1–4; 12։31; Ելք 23։23; Ղև 18։21–25; 20։2–5; Դտ 2։11–14; Սղ 106։37, 38

Երբեմն այն ամբողջ տարածքը, որ Աստված տալու էր Իսրայելին, կոչվում է «Քանան», որը հյուսիսից՝ Սիդոնից, ձգվում է մինչև «Եգիպտոսի գետահովիտ» (Թվ 13։2, 21; 34։2–12; Ծն 10։19)։ Աստվածաշնչում երբեմն էլ նաև նշվում են այդ երկրում բնակվող տարբեր քաղաք-պետությունների, ազգերի կամ ժողովուրդների անունները։ Դրանցից ոմանց բնակավայրերը հստակ էին, օրինակ՝ փղշտացիները ապրում էին Միջերկրականի ափամերձ շրջանում, իսկ հեբուսացիները՝ Երուսաղեմի մոտակա լեռներում (Թվ 13։29; Հս 13։3)։ Ոմանք էլ ժամանակի ընթացքում փոխում էին իրենց բնակավայրերը (Ծն 34։1, 2; 49։30; Հս 1։4; 11։3; Դտ 1։16, 23–26

Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու ժամանակ ամորհացիները ակներևաբար իշխող ցեղ են եղել a (2Օր 1։19–21; Հս 24։15)։ Նրանք գրավել էին մովաբացիների երկիրը՝ հասնելով մինչև Առնոնի գետահովիտ, թեև Հորդանանի շրջակայքը՝ Երիքովի դիմացը, շարունակում էր կոչվել «Մովաբի անապատային հարթավայրեր» (Թվ 21։21–23, 33–35; 22։1; 33։46–51

Թեև Աստված աջակցում էր իսրայելացիներին, սակայն նրանք լիովին բնաջինջ չարեցին բոլոր դատապարտված ազգերին, որոնք հետագայում որոգայթ լարեցին նրանց դեմ (Թվ 33։55; Հս 23։13; Դտ 2։3; 3։5, 6; 2Թգ 21։11)։ Իսրայելացիները ընկան նրանց լարած ծուղակը՝ չնայած տրված զգուշացումներին. «Ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ձեզ շրջապատող ազգերի որևէ աստծու հետևից» (2Օր 6։14; 13։7

[ծանոթագրություն]

a Ինչպես «քանանացիներ», այնպես էլ «ամորհացիներ» անվանվել են ոչ միայն կոնկրետ այդ ազգերը, այլև այդ երկրում բնակվող բոլոր ազգերը (Ծն 15։16; 48։22

[քարտեզ 11-րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Ազգեր, որոնք պետք է տեղահանվեին Ավետյաց երկրից

ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ ԵՐԿԻՐ (Դ8)

Գ8 Ասկաղոն

Գ9 Գազա

Դ8 Ազոտոս

Դ8 Գեթ

Դ9 Գերար

ՔԱՆԱՆ (Դ8)

Բ10 ԱՄԱՂԵԿԱՑԻՆԵՐ

Գ12 Ասար-Ադդար (Ադդար?)

Գ12 Կադես (Կադես-Բառնեա)

Դ8 Լաքիս

Դ9 Բերսաբեե

Դ10 ԱՄՈՐՀԱՑԻՆԵՐ

Դ11 ՆԵԳԵՎ

Բ4 Դոր

Ե5 Մեգիդո

Ե5 Թանաք

Ե6 Աֆեկ

Ե6 ԽԵՎԱՑԻՆԵՐ

Ե7 ՀԵԲՈՒՍԱՑԻՆԵՐ

Ե8 Բեթսամյուս

Ե8 Քեբրոն (Կարիաթ-Արբա)

Ե9 ՔԵՏԱՑԻՆԵՐ

Ե9 Դաբիր

Ե10 Արադ (Քանանի)

Ե10 ԿԵՆԵՑԻՆԵՐ

Ե11 Ակրաբիմ

Զ4 ԳԵՐԳԵՍԱՑԻՆԵՐ

Զ6 Սյուքեմ

Զ7 ՓԵՐԵԶԱՑԻՆԵՐ

Զ7 Գաղգաղա

Զ7 Երիքով

Զ8 Երուսաղեմ

Է2 ԽԵՎԱՑԻՆԵՐ

Է2 Դան (Լայիս)

Է3 Հասոր

ՓՅՈՒՆԻԿԻԱ (Զ2)

Ե2 Տյուրոս

Զ1 Սիդոն

ԵԴՈՄ (Զ12)

Զ11 ՍԵԻՐ

Է11 Բոսրա

ԱՄՈՐՀԱՑԻՆԵՐ (ՍԵՀՈՆ) (Է8)

Է6 ԳԱՂԱԱԴ

Է7 Սատիմ

Է7 Եսեբոն

Է9 Արոեր

ԱՍՈՐԻՔ (Ը1)

Է1 Բաալ-Գադ

Է2 ԽԵՎԱՑԻՆԵՐ

Թ1 Դամասկոս

ՄՈՎԱԲ (Ը10)

ԱՄՈՐՀԱՑԻՆԵՐ (ՕԳ) (Թ5)

Է6 ԳԱՂԱԱԴ

Ը3 ԲԱՍԱՆ

Ը4 Աստարոթ

Ը4 Եդրայի

ԱՄՄՈՆ (Թ7)

Ը7 Ռաբա

[անապատներ]

Ը12 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆԱՊԱՏ

[լեռներ]

Ե4 Կարմեղոս լեռ

Ե11 Հոր լեռ

Է1 Հերմոն լեռ

Է8 Նաբավ լեռ

[ջրածածկ տարածություններ]

Գ6 Միջերկրական ծով (Մեծ ծով)

Զ9 Աղի ծով

Է4 Գալիլեայի ծով

[գետեր և աղբյուրներ]

Բ11 Եգիպտոսի գետահովիտ

Զ6 Հորդանան գետ

Է6 Հաբոկի գետահովիտ

Է9 Առնոնի գետահովիտ

Է11 Զարեդի գետահովիտ

[նկարներ 10-րդ էջի վրա]

Աջից։ Ամորհացիների Օգ թագավորը իշխում էր Բասանում, որը հայտնի էր իր ցուլերով ու ոչխարներով

Ներքևում։ Մովաբից երևում էր Աղի ծովից այնկողմ ընկած Հուդայի անապատը

[նկար 11-րդ էջի վրա]

Եհովան կարգադրեց Իսրայելին բնաջինջ անել այս ազգերին, որոնք երկրպագում էին կեղծ աստվածների, օրինակ՝ Բահաղին, Մողոքին և պտղաբերության աստվածուհի Աստարովթին (նրա քանդակը)