ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
JW Broadcasting-ը «զորացնում ու թարմացնում է մեզ»
JW BROADCASTING ինտերնետային հեռուստակայանը, որը հեռարձակվում է 2014 թ.-ից, քաջալերում և հոգևորապես թարմացնում է ողջ աշխարհում անթիվ-անհամար դիտողների։ Այդ հեռուստաալիքն այժմ մատչելի է 90-ից ավելի լեզուներով։ Հուրախություն Բենինում, Կոտ դ’Իվուարում, Գանայում և Տոգոյում բնակվող ավելի քան 130 000 քարոզիչների՝ ծրագրերը արդեն առկա են էվե, գա և թվի (ինչպես ցույց է տրված նկարում) լեզուներով։ a
«Երբ լսում եմ Կառավարիչ մարմնի անդամներին ու նրանց օգնականներին, այնպիսի տպավորություն եմ ստանում, ասես Եհովան է ինձ հետ խոսում հենց իմ սենյակում,— ասում է Ագաթան՝ Գանայում ծառայող մի շրջանային վերակացուի կին։— Առանց այդ միջոցի՝ իմ նման աննշան մարդը երկրի մի
փոքր անկյունում ինչպե՞ս էր այդպիսի առանձնաշնորհում ունենալու։ Դրա շնորհիվ մեզ շատ ավելի մոտ ենք զգում ողջ աշխարհի մեր եղբայրներին ու քույրերին»։Զամբիայից հետևյալ տեղեկությունն ենք ստացել. «Թեև շատ քարոզիչներ սահմանափակ միջոցներ ունեն, սակայն ջանքեր են թափում, որ օգուտներ քաղեն JW Broadcasting-ից։ Այդպիսի օրինակ են «Միսակո» ժողովի քարոզիչները։ Այդ ժողովը մոտակա քաղաքից մոտ 30 կիլոմետր [20 մղոն] հեռու է գտնվում՝ մի գյուղական վայրում, որտեղ անձրևոտ եղանակին գետակները արագահոս են դառնում»։ Սիմոն անունով մի ծառայող օգնական, որը տեղափոխվել է այդ ժողով, ասում է. «Ամեն ամիս ժողովից ինչ-որ մեկը մոտ երկու ժամ քայլում է, որ հասնի մայրուղի։ Այնտեղից նստում է հանրային տրանսպորտ և գնում է մի քաղաք, որտեղ եղբայրները կարող են բեռնել JW Broadcasting-ի ծրագրերը։ Մի անգամ 70-ամյա մի տղամարդ ու նրա երկու որդիները, որոնք նախկինում երբեք ներկա չէին եղել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին, երբ իմացան, որ դրանց ընթացքում տեսանյութեր են ցույց տրվելու, ցանկություն հայտնեցին ներկա լինելու ժողովի հանդիպման։ Այդ տարեց անհատն ասում է. «Սա է Աստծու մասին իմանալու միջոցը»»։
Ռուսաստանից ուղարկված մի շնորհակալական նամակում գրված էր. «Արդեն մեկ տարի է՝ դիտում ենք JW Broadcasting-ը և շատ ուրախ ենք, որ այդպիսի հնարավորություն ունենք։ Առաջին հեռարձակումից հետո մեր ողջ եղբայրության հետ մեզ միավորված զգացինք։ Ուղղակի ապշեցուցիչ է։ Մենք զգում ենք, որ մեծ ընտանիք ենք։ Ուրախ ենք, որ տեսնում ենք Կառավարիչ մարմնի մեր սիրելի եղբայրներին։ Նրանք սրտանց ջանում են ճիշտ ժամանակին մեզ կերակուր տալ և մատչելի են բոլորիս համար։ Անհամբեր սպասում ենք յուրաքանչյուր հեռարձակմանը։ Հիմա ավելի հպարտ ենք, որ կրում ենք «Եհովայի վկաներ» անունը։ Շնորհակալությո՛ւն, սիրելի՛ եղբայրներ։ Մենք շնորհակալ ենք Եհովային ու Քրիստոսին իրենց արած բոլոր հրաշալի բաների համար։ Դրանք զորացնում ու թարմացնում են մեզ»։
Գերմանիայում ապրող տարեց ամուսիններ Հորստն ու Հելգան, որոնք առողջական խնդիրներ ունեն, գրեցին. «JW Broadcasting-ը հրաշք է։ Մեզ հատկապես զորացնում են մեր հաշմանդամ եղբայրների ու քույրերի պատմությունները։ Նրանց օրինակը մղում է, որ մեր լավագույնն անենք, թեև առողջական շատ խնդիրներ ունենք։ Տեսնելով, որ մի եղբայր երեց է ծառայում, չնայած որ վերջույթները կաթվածահար եղած են՝ հասկացանք, որ յուրաքանչյուր մարդ Եհովային կարող է արժեքավոր որևէ բան տալ։ Երբ տեսնում ենք այդպիսի օրինակելի եղբայրների ու քույրերի, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել Եհովային ու աղերսել նրան, որ առատորեն օրհնի նրանց»։
Անգլիայում ապրող Քոդին ասում է. «Շնորհակալություն այն ողջ ժամանակի և ջանքերի համար, որ հատկացնում եք jw.org կայքի, JW Broadcasting-ի և Կարենի ու Սոնայի տեսանյութերը պատրաստելու համար։ Շնորհակալություն, որ այնպես եք արել, որ Աստվածաշունչը հեշտությամբ հասկանանք։ Ես մկրտվել եմ ութ տարեկանում։ Երբ մի քիչ էլ մեծանամ, կամավոր եմ ծառայելու, որպեսզի օգնեմ Թագավորության սրահների շինարարության գործում։ Ես նաև ուզում եմ ծառայել Բեթելում։ Հիմա ինը տարեկան եմ։ Շատ քիչ է մնացել, որ հասնեմ նպատակիս»։
Ութ տարեկան Արաբելլան, որը նույնպես բնակվում է Անգլիայում, գրեց. «Շնորհակալություն տեսանյութերի և առաջադրանքների համար։ Դրանք ինձ շատ են օգնում, որ ավելի լավ ճանաչեմ Եհովային։ jw.org կայքի առաջադրանքների էջը օգնում է ինձ հետաքրքիր ձևերով սովորելու Եհովայի մասին։ Դուք նաև այնպիսի երգեր եք գրում, որ բոլորը կարող են անգիր անել։ Կարենի ու Սոնայի մուլտֆիլմերը նույնպես օգտակար են ինձ համար։ Շնորհակալություն ձեր տքնաջան աշխատանքի համար»։
a JW Broadcasting-ը կարելի է դիտել՝ այցելելով tv.ps8318.com կայք։