Անգիր սովորիր աստվածաշնչյան գրքերի անունները (մաս 3)
Բեռնել
1. «Մատթեոս». Հիսուսը երկրի վրա մարդկանց կրթեց։
«Մարկոս». Աստծու Որդին բազում հրաշքներ արեց։
«Ղուկաս». Հիսուսը շատ պատմություններ պատմեց։
«Հովհաննես». Ղազարոսի պես՝ մահացածները նորից կապրեն։
«Գործեր». բարի լուրը ամենուր է քարոզվում։
«Հռոմեացիներ». Աստված բոլորին է ողորմում։
«1 Կորնթացիներ». իսկական սիրո մասին ենք իմանում։
«2 Կորնթացիներ». ներվում ենք, երբ սրտանց ներում ենք մենք։
«Գաղատացիներ». անենք բարություն ու չհանձնվենք։
«Եփեսացիներ». մեր ընտանիքը ինչպիսին պիտի լինի։
«Փիլիպպեցիներ». մտածենք, թե ինչն է առաքինի, արդար ու ճշմարիտ։
«Կողոսացիներ». հնազանդությունը բերում է ուրախություն։
«1 Թեսաղոնիկեցիներ». ինչ էլ անենք, ուր էլ գնանք, աղոթենք։
«2 Թեսաղոնիկեցիներ». Եհովան իր ընկերներին միշտ օգնում է։
«1 Տիմոթեոս». Սուրբ Գիրքը փոքրուց դեռ նա գիտեր։
«2 Տիմոթեոս». օգնեց նա ժողովին, որ այն աճի։
«Տիտոս». ցույց տանք երեցներին, որ թանկ են մեզ համար։
«Փիլիմոն». նրա ստրուկն էր. եղբայրը նրա դարձավ։
«Եբրայեցիներ». ժողովի հանդիպումները չպետք է բաց թողնենք։
«Հակոբոս». ամեն բարի պարգև ու կատարյալ նվեր Աստծուց է։
«1 Պետրոս». Քրիստոսի օրինակին բոլորս հետևենք։
«2 Պետրոս». Եհովայի կամքն է, որ մաքուր լինենք։
«1 Հովհաննես». Աստծուն սիրում ենք և հնազանդվում։
«2 Հովհաննես». հավատարմորեն ենք մենք քայլում։
«3 Հովհաննես». սրտանց հյուրասիրություն դրսևորիր։
«Հուդա». Սատանային հաղթիր, ճիշտն անելով՝ նրան դու ապտակիր։
«Հայտնություն». երկրի վրա դրախտ կհաստատվի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սա ամենից լավ գիրքն է աշխարհում,
Եհովայի մասին է այն պատմում։
Կարդանք այն ամեն օր, ապրենք Աստծու Խոսքով,
Սա ամենից լավ գիրքն է աշխարհում։