ԵՐԳ 143
Արթուն ու եռանդուն լինենք, փափագով սպասենք
-
1. Եհո՛վա, դու մեր Արքան ես,
Հավերժ կյանքի Հեղինակն ես։
Միակ արդարը քո գահն է.
Շուտով դա կապացուցես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Միշտ արթուն ենք, պահում ենք եռանդը։
Մեր առջևում է նոր կյանքը.
Մեծ փափագով թող սպասենք։
-
2. Շուտով մեծ օրդ գալու է,
Որդիդ անշուշտ հաղթելու է,
Ոսոխը չար պարտվելու է.
Պիտի ցնծանք ու հրճվենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Միշտ արթուն ենք, պահում ենք եռանդը։
Մեր առջևում է նոր կյանքը.
Մեծ փափագով թող սպասենք։
-
3. Բոլորն այսօր հառաչում են,
Բայց մենք, հույսով լի, սպասում ենք։
Քո օրն արագ մոտենում է.
Այո՛, շուտով կազատվենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Միշտ արթուն ենք, պահում ենք եռանդը։
Մեր առջևում է նոր կյանքը.
Մեծ փափագով թող սպասենք։
(Տես նաև Մատթ. 25։13; Ղուկ. 12։36)