ԵՐԳ 70
Փնտրենք արժանիներին
-
1. Մեր Տերը սիրով ցույց տվեց, թե ինչպես
Մարդկանց քարոզենք լուրն անգին.
«Փնտրեք արժանի ու լսող հեզ մարդու,
Ով տենչում է Աստծու խոսքերին։
Երբ տուն դուք մտնեք, բարևեք բոլորին,
Տանն այդ խաղաղություն դուք մաղթեք։
Լսեն՝ կօրհնվեն, իսկ եթե չընդունեն,
Թափ տվեք դուք փոշին, հեռացեք»։
-
2. Ով մեզ ընդունում է, Որդուն ընդունեց.
Հոր Խոսքը հասել է սրտին։
Ձգտում է հասնել նա կյանքին իսկական
Եվ պատմում է լավ լուրն ամենքին։
Մի՛ մտահոգվիր՝ ինչ ասել և ինչպես.
Քեզ Եհովան կօգնի, որ խոսես։
Թե խոսքդ լինի միշտ աղով համեմված,
Սիրտը հեզ դու կբոցավառես։
(Տես նաև Գործ. 13։48; 16։14; Կող. 4։6)