Հովհաննես 14։1-31

  • Հոր մոտ գալ հնարավոր է միայն Հիսուսի միջոցով (1-14)

    • «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (6)

  • Հիսուսը խոստանում է, որ Հայրը կտա սուրբ ոգին (15-31)

    • «Հայրը մեծ է ինձանից» (28)

14  «Թող ձեր սրտերը չտագնապեն:+ Հավատացեք Աստծուն,+ հավատացեք նաև ինձ:  Իմ Հոր տանը բնակվելու շատ տեղեր կան: Եթե այդպես չլիներ, ես դա չէի ասի: Սակայն իմ ասածը ճիշտ է, քանի որ գնում եմ՝ ձեզ համար տեղ պատրաստելու:+  Երբ գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, կվերադառնամ և ձեզ ինձ մոտ կտանեմ, որպեսզի որտեղ ես լինեմ, այնտեղ էլ դուք լինեք:+  Ուր որ ես գնում եմ, դուք ճանապարհը գիտեք»:  Թովմասն+ ասաց նրան. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ուր ես գնում: Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»:  Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը,+ ճշմարտությունը+ և կյանքը:+ Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով:+  Եթե ինձ ճանաչում եք, իմ Հորն էլ եք ճանաչում. այս պահից սկսած՝ դուք ճանաչում եք և տեսել եք նրան»:+  Փիլիպոսն ասաց. «Տե՛ր, ցույց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ համար»:  Հիսուսն էլ ասաց. «Փիլիպո՛ս, այսքան ժամանակ է՝ ձեզ հետ եմ, և դու չճանաչեցի՞ր ինձ: Ով ինձ տեսավ, Հորը տեսավ,+ ինչպե՞ս ես ասում՝ ցույց տուր մեզ Հորը: 10  Չե՞ս հավատում, որ ես միասնության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միասնության մեջ է ինձ հետ:+ Ես ոչ թե իմ մտքերն եմ ասում, այլ Հոր,+ ով միասնության մեջ է մնում ինձ հետ, և ով իր կամքն է իրագործում իմ միջոցով: 11  Հավատացեք, երբ ասում եմ, որ ես միասնության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միասնության մեջ է ինձ հետ, եթե ոչ, գոնե իմ գործերին նայելով հավատացեք:+ 12  Հաստատ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, այնպիսի գործեր կանի, ինչպիսիք ես եմ անում, և ավելի մեծ գործեր կանի,+ որովհետև ես Հոր մոտ եմ գնում:+ 13  Ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով:+ 14  Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ: 15  Եթե սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները:+ 16  Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական* կտա, որ հավիտյան ձեզ հետ լինի,+ 17  այսինքն՝ ճշմարտության ոգին,+ որն աշխարհը չի կարող ստանալ, որովհետև ո՛չ տեսնում, ո՛չ էլ ճանաչում է այն:+ Սակայն դուք ճանաչում եք այն, որովհետև ձեզ հետ է մնում և ձեզանում է: 18  Ես ձեզ որբ չեմ թողնի, ես կգամ ձեզ մոտ:+ 19  Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք,+ որովհետև ես ապրում եմ, և դուք նույնպես կապրեք: 20  Այդ օրը կիմանաք, որ ես միասնության մեջ եմ իմ Հոր հետ, դուք միասնության մեջ եք ինձ հետ, և ես միասնության մեջ եմ ձեզ հետ:+ 21  Ով ընդունում է* իմ պատվիրաններն ու պահում է դրանք, նա է սիրում ինձ: Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու կբացահայտեմ, թե ով եմ ես»: 22  Հուդան*+ (ոչ Իսկարիովտացին) հարցրեց նրան. «Տե՛ր, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես ուզում մե՛զ բացահայտել, թե ով ես դու, ոչ թե աշխարհին»: 23  Հիսուսը պատասխանեց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կհնազանդվի իմ խոսքին,+ և իմ Հայրը կսիրի նրան: Մենք կգանք նրա մոտ ու կբնակվենք նրա հետ:+ 24  Իսկ ով չի սիրում ինձ, չի հնազանդվում իմ խոսքին: Այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ իմ Հոր խոսքն է, ով ուղարկել է ինձ:+ 25  Այս բոլոր բաներն ասում եմ ձեզ, քանի դեռ ձեզ հետ եմ: 26  Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի իմ բոլոր ասածները:+ 27  Խաղաղություն եմ թողնում ձեզ.+ իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս: Իմ տված խաղաղությունը աշխարհի տված խաղաղության պես չէ: Թող որ ձեր սրտերը չտագնապեն ու վախից չնվաղեն: 28  Լսեցիք, որ ասացի ձեզ. «Ես գնում եմ ու հետ կգամ ձեզ մոտ»: Եթե սիրում եք ինձ, կուրախանաք, որ Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է ինձանից:+ 29  Սա ձեզ նախապես ասացի, որպեսզի երբ կատարվի, հավատաք:+ 30  Այլևս ժամանակ չկա ձեզ հետ շատ բաներ խոսելու, որովհետև այս աշխարհի իշխանը+ գալիս է: Նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա:+ 31  Բայց որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այն, ինչ Հայրը պատվիրել է ինձ:+ Վեր կացեք՝ գնանք այստեղից»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «մխիթարիչ»: «Օգնական» (հուն.-ում՝ արական սեռ) բառն օգտագործելով՝ Հիսուսը անձնավորում է սուրբ ոգին (հուն.-ում՝ չեզոք սեռ), որն անդեմ ուժ է:
Բռց.՝ «ունի»:
Կոչվում է նաև Թադեոս: