Հռոմեացիներ 10։1-21
10 Եղբայրնե՛ր, սրտանց ցանկանում եմ, որ իսրայելացիները փրկվեն, և թախանձագին աղոթում եմ Աստծուն այդ մասին:+
2 Կարող եմ հաստատ ասել, որ նրանք Աստծուն ծառայելու հարցում եռանդ ունեն,+ բայց լիովին չեն հասկանում նրա կամքը,*
3 որովհետև չեն հասկանում, թե ինչի հիման վրա է Աստված մարդուն արդար համարում:+ Նրանք փորձում են իրենց ձևով հասնել դրան+ և չեն համապատասխանում արդար համարվելու Աստծու չափանիշին:+
4 Քրիստոսով Օրենքը հասավ իր վերջնակետին,+ այնպես որ հիմա հավատ դրսևորող ամեն ոք կարող է արդար համարվել:+
5 Օրենքի համաձայն արդար գործեր անելու մասին Մովսեսն ասել է, որ այն մարդը, ով անի այդ ամենը, դրա շնորհիվ կապրի:+
6 Բայց սուրբ գրվածքները նաև ցույց են տալիս, որ արդար համարվելու համար մարդուն հավատ է պետք: Այնտեղ ասվում է. «Ձեր մտքում մի՛ ասեք՝+ «Ո՞վ կբարձրանա երկինք»+ (այսինքն՝ որ Քրիստոսին իջեցնի այնտեղից)
7 կամ «Ո՞վ կիջնի անդունդը»+ (այսինքն՝ որ Քրիստոսին հետ բերի մահացածների միջից)»:
8 Այսպիսով՝ ի՞նչ են ասում սուրբ գրվածքները. «Այս պատգամը մոտ է ձեզ՝ ձեր շուրթերին* է ու ձեր սրտում»:+ Խոսքը հավատ պահանջող «պատգամի» մասին է, որը քարոզում ենք:
9 Եթե ձեր բերանով հրապարակորեն հռչակեք, որ Հիսուսը Տեր է,+ և ձեր սրտում հավատաք, որ Աստված հարություն է տվել նրան, կփրկվեք:
10 Բանն այն է, որ մարդ պետք է իր սրտում հավատա արդար հայտարարվելու համար, իսկ բերանով պետք է հրապարակորեն հռչակի+ փրկվելու համար:
11 Սուրբ գրվածքներում Քրիստոսի մասին ասվում է. «Նրան հավատացողը չի հիասթափվի»:+
12 Ոչ մի տարբերություն չկա հրեայի և հույնի միջև:+ Բոլորի Տերը մեկն է՝ նա, ով առատորեն օրհնում է իրեն օգնության կանչող բոլոր մարդկանց:
13 Չէ՞ որ գրված է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի* անունը, կփրկվի»:+
14 Բայց ինչպե՞ս կանչեն, եթե չհավատան նրան: Ինչպե՞ս հավատան, եթե նրա մասին չլսեն: Ինչպե՞ս լսեն, եթե քարոզող չլինի,
15 և ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն:+ Այդ մասին գրված է. «Որքա՜ն հաճելի է տեսնել նրանց,* ովքեր հռչակում են բարի լուրը»:+
16 Սակայն ոչ բոլորն ընդունեցին բարի լուրը, ինչպես որ Եսայիան է ասում. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին»:+
17 Եվ այսպես՝ հավատալու համար նախ պետք է լսեն,+ իսկ կլսեն այն դեպքում, երբ ինչ-որ մեկը քարոզի Քրիստոսի մասին:
18 Բայց հարց. մի՞թե իսրայելացիները հնարավորություն չունեցան լսելու: Իհա՛րկե ունեցան: Իրականում «այդ վկայությունը տարածվեց ողջ երկրով մեկ, և այն, ինչ պատմվում է, անգամ աշխարհի ծայրերը հասավ»:+
19 Եվ ուրեմն նորից եմ հարցնում. մի՞թե իսրայելացիները չիմացան:+ Նախ՝ Մովսեսը հայտնեց նրանց Աստծու ասածները. «Ես ձեր խանդը կշարժեմ նրանցով, որ ժողովուրդ չեն, ձեր մեջ ցասում կբորբոքեմ մի անմիտ ազգի միջոցով»:+
20 Հետո էլ՝ Եսայիան մեծ համարձակությամբ հայտնեց Աստծու խոսքերը. «Նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, գտան ինձ:+ Ես հայտնի դարձա նրանց, ովքեր չէին հարցնում իմ մասին»:+
21 Իսրայելի մասին էլ հետևյալն ասաց. «Ամեն օր, ձեռքերս տարածած, ինձ մոտ եմ կանչել մի ժողովրդի, որն անհնազանդ է ու համառ»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «բայց այն չեն դրսևորում ճշգրիտ գիտելիքների համաձայն»:
^ Բռց.՝ «բերանում»:
^ Տես հավելված Ա5:
^ Բռց.՝ «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը»: