Սաղմոսներ 129։1-8
-
Թշնամիները հարձակվել են, բայց հաջողության չեն հասել
-
Սիոնն ատողները ամոթով են մնում (5)
-
Վերելքի երգ:
129 «Մանկությունիցս ի վեր թշնամիներս շարունակ ինձ վրա են հարձակվել»:+
Հիմա թող Իսրայելն ասի.
2 «Մանկությունիցս ի վեր թշնամիներս շարունակ ինձ վրա են հարձակվել,+Բայց պարտության չեն մատնել:+
3 Հերկողների պես մեջքս հերկել են+Եվ երկար ակոսներ արել»:
4 Բայց Եհովան արդար է.+
Անօրենների կապած պարանները կտրել է:+
5 Բոլոր նրանք, ովքեր Սիոնի հանդեպ ատելություն ունեն,Ամոթով կմնան ու խայտառակված կնահանջեն:+
6 Նրանք նման կլինեն տանիքին բուսնած խոտի,Որը չորանում է, նախքան մեկը այն կպոկի,
7 Որը բավական չէ, որ հնձողը լցնի իր բուռը,Եվ խուրձ կապողը՝ իր գիրկը:
8 Նրանց մոտով անցնող մարդիկ չեն ասի.
«Եհովայի օրհնությունը թող ձեզ վրա լինի:
Օրհնում ենք ձեզ Եհովայի անունով»: