Սաղմոսներ 28։1-9
-
Աստված լսում է սաղմոսերգուի աղոթքը
-
«Եհովան իմ զորությունն ու իմ վահանն է» (7)
-
Դավթի երգը:
28 Ո՛վ Եհովա, իմ Վե՛մ,+Ես շարունակ դիմում եմ քեզ,Ականջդ մի՛ փակիր:
Եթե դու ինձ չպատասխանես,Ես անզոր կլինեմ մեռյալի պես:+
2 Աղաչանքներս լսիր, երբ քեզ օգնության եմ կանչում,Երբ ձեռքերս դեպի քո սրբարանի ամենասուրբ վայրն* եմ տարածում:+
3 Մի՛ կործանիր ինձ անօրենների հետ՝Նրանց հետ, ովքեր չարիք են գործում,+Ովքեր իրենց դրացու հետ խաղաղությամբ են խոսում,Մինչդեռ իրենց սիրտը չարությամբ է լեցուն:+
4 Նրանց հատուցում տուր ըստ իրենց գործերի,+Ըստ իրենց գործած չար արարքների:
Իրենց արածների համար նրանց պատժիր,Ըստ արժանվույն հատուցիր:+
5 Նրանք ուշադրություն չեն դարձնում Եհովայի արածներին,+Ոչ էլ նրա ձեռքի գործերին:+
Ուստի նա կտապալի նրանց ու չի աջակցի:
6 Փա՛ռք Եհովային,Նա ականջ դրեց օգնության իմ աղաղակներին:
7 Եհովան իմ զորությունն+ ու իմ վահանն է:+
Նրան եմ ապավինում ողջ սրտով,+Նա ինձ օգնեց, և սիրտս ցնծում է,Նրան կգովաբանեմ իմ երգով:
8 Եհովան իր ժողովրդի զորության աղբյուրն է,Նա ամրոց է. իր օծյալին մեծ փրկություն բերողն է:+
9 Փրկիր քո ժողովրդին, օրհնիր քեզ պատկանողներին,+Հովվիր նրանց ու գիրկդ առ հավիտյան:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «խորքի սենյակը»: