Սաղմոսներ 46։1-11
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Ալամոթ:*
46 Աստված մեր ապաստանն է, նա է մեզ զորացնում,+Նրանից միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում:+
2 Դրա համար էլ վախով չենք լցվի, թեկուզև երկիրը ցնցվի,Թեկուզև լեռները փլվեն ու ծովի խորքերը սուզվեն,+
3 Թեկուզև ծովի ջրերը շառաչեն ու փրփրեն,+Եվ լեռները ծովի ալեկոծումից սասանվեն: (Սելա)
4 Մի գետ իր վտակներով ուրախություն է բերում Աստծու քաղաքին՝+Բարձրյալի սուրբ ու վեհապանծ բնակավայրին:*
5 Աստված է այդ քաղաքում.+ այն տապալել չի լինի:
Արևածագին Աստված օգնության կհասնի:+
6 Ազգերը մոլեգնել էին,Թագավորությունները տապալվում էին,Բայց երբ Աստծու ձայնը թնդաց, երկիրը վախից հալվեց:+
7 Զորքերի տեր Եհովան մեզ հետ է,+Հակոբի Աստվածը մեզ համար ապահով ապաստան է: (Սելա)
8 Եկեք ու տեսեք Եհովայի գործերը,Այն զարմանահրաշ բաները, որ նա անում է երկրի վրա.
9 Նա երկրով մեկ դադարեցնում է պատերազմները,+Կոտրում է աղեղը և փշրում նիզակը,Հրի է մատնում ռազմակառքերը:*
10 «Հանձնվեք, իմացեք, որ ես եմ Աստված:
Ես կմեծարվեմ ազգերի մեջ,+Կմեծարվեմ երկրի վրա»:+
11 Զորքերի տեր Եհովան մեզ հետ է,+Հակոբի Աստվածը մեզ համար ապահով ապաստան է:+ (Սելա)