Սաղմոսներ 5։1-12
Նվագավարին. նեհիլոթի* համար: Դավթի երգը:
5 Ո՛վ Եհովա, ականջ դիր իմ խոսքերին,+Ուշադրություն դարձրու իմ հառաչանքներին:
2 Իմ Թագավո՛ր և իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ աղոթում,Խնդրում եմ, լսիր օգնության իմ աղաղակը:
3 Ո՛վ Եհովա, առավոտյան դու իմ ձայնը կլսես,+Առավոտյան քեզ մտահոգությունս կհայտնեմ+Եվ պատասխանիդ կսպասեմ:
4 Դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես,+Վատ բան անող ոչ մի մարդ չի կարող մտերիմ լինել քեզ հետ:+
5 Ոչ մի գոռոզ քո առաջ տեղ չունի,Դու ատում ես բոլոր չարագործներին:+
6 Դու կկործանես սուտ խոսողներին:+
Արյուն թափող և խաբեբա մարդը զզվելի է Եհովային:+
7 Իսկ ես քո հավատարիմ սիրո*+ շնորհիվ քո տուն կմտնեմ,+Դեպի քո սուրբ տաճարը* կշրջվեմԵվ քո հանդեպ ակնածալից վախով լցված՝ կխոնարհվեմ:+
8 Ո՛վ Եհովա, առաջնորդիր ինձ քո արդար ուղիներով՝Թշնամիներից ինձ պաշտպանելով,Օգնիր՝ քո ճանապարհով քայլեմ ու չսայթաքեմ:+
9 Նրանց ոչ մի ասածը վստահելի չէ,Նրանց սիրտը լի է չարությամբ,Նրանց բերանը բաց գերեզման է,Նրանք խոսում են շողոքորթությամբ:*+
10 Աստված մեղավոր կճանաչի նրանց,Իրենց իսկ ծրագրերը նրանց անկման կտանեն:+
Բազում հանցանքների համար քշիր նրանց,Չէ՞ որ ապստամբել են քո դեմ:
11 Բայց քեզ մոտ ապաստան գտնող բոլոր մարդիկ ուրախ կլինեն,+Ամեն ժամանակ ցնծագին կերգեն:
Չես թողնի՝ չարերը նրանց մոտենան,Անունդ սիրողները քեզնով կցնծան:
12 Ո՛վ Եհովա, դու կօրհնես արդարին,Քո հավանությունը, ինչպես մեծ վահան,Ամեն կողմից կպաշտպանի նրան:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «սրբարանը»:
^ Կամ՝ «առատորեն դրսևորած հավատարիմ սիրո»:
^ Կամ՝ «մոլորեցնող լեզվով»: