Սաղմոսներ 57։1-11
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Միքթամ:* Դավթի երգը, որը նա շարադրեց այն դեպքից հետո, երբ փախել էր Սավուղից ու թաքնվել քարայրում:+
57 Բարեհաճ եղիր, ո՜վ Աստված, բարեհաճ եղիր իմ հանդեպ,Որովհետև ես քեզ մոտ եմ ապաստան գտել,+Քո թևերի տակ եմ պատսպարվել, մինչև նեղություններս անցնեն:+
2 Օգնության եմ կանչում Աստծուն՝ Բարձրյալին՝Ճշմարիտ Աստծուն, ով վերջ է դնում իմ նեղություններին:
3 Նա երկնքից օգնության ձեռք կմեկնի և ինձ կփրկի,+Ինձ վրա հարձակվողին կխանգարի: (Սելա)
Աստված սեր* ու հավատարմություն կդրսևորի:+
4 Առյուծներն են ինձ շրջապատել,+Պառկում եմ քնելու այն մարդկանց մեջ, որոնք պատրաստ են ինձ խժռել:
Նրանց ատամները նիզակ ու նետեր են,Եվ նրանց լեզուն սրածայր սուր է:+
5 Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+
6 Ոտքերիս տակ թակարդ են լարել,+Մտատանջությունից ընկճվել եմ:+
Իմ ճանապարհին փոս են փորել,Բայց հենց իրենք են դրա մեջ ընկել:+ (Սելա)
7 Սիրտս նվիրված է քեզ,* ո՜վ Աստված,+Սիրտս նվիրված է:
Ես կնվագեմ ու երգ կերգեմ:
8 Արթնացի՛ր, սի՛րտ* իմ,Տավի՛ղ, զարթնի՛ր,Քնա՛ր, դո՛ւ էլ արթնացիր:
Ես շուտ կզարթնեմ, որ լուսաբացը արթնացնեմ:+
9 Ո՜վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ,+Ժողովուրդների մեջ քեզ կգովերգեմ,*+
10 Քանի որ մեծ է քո հավատարիմ սերը, մինչև երկինք է հասնում,+Հավատարմությունդ մինչև ամպերն է ձգվում:
11 Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Կամ՝ «հաստատակամ է»:
^ Բռց.՝ «փա՛ռք»:
^ Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: