Սաղմոսներ 71։1-24

  • Տարեցների վստահությունը Եհովայի հանդեպ

    • «Ես քեզ եմ ապավինում իմ մանկությունից ի վեր» (5)

    • «Երբ ուժս պակասի» (9)

    • «Ո՛վ Աստված, մանկությունիցս ի վեր դու սովորեցնում ես ինձ» (17)

71  Ո՛վ Եհովա, քեզ մոտ եմ ես գտել ապաստան,Թող որ երբեք ամոթով չմնամ:+   Չէ՞ որ դու արդար ես, ազատիր ինձ ու փրկիր,Կռացիր ու ինձ լսիր,* ինձ փրկություն շնորհիր:+   Ինձ համար ժայռակերտ ամրոց դարձիր,Որտեղ միշտ կարող եմ պատսպարվել: Հրաման տուր, որ ինձ փրկեն,Չէ՞ որ դու ինձ համար ամրոց ես ու վեմ:+   Ո՛վ իմ Աստված, փրկիր ինձ անօրենի ձեռքից,+Անարդարացիորեն ինձ ճնշողի ճիրաններից:   Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ հույսը դու ես,Ես քեզ եմ ապավինում իմ մանկությունից ի վեր:+   Ծնվածս օրից դու իմ հենարանն ես,Իմ մոր արգանդից ինձ լույս աշխարհ բերողն ես:+ Ես միշտ գովաբանում եմ քեզ:   Շատերի հիացմունքի առարկան եմ դարձել,Բայց ես գիտեմ, որ իմ ամուր ապաստանը դու ես:   Բերանիցս քո մասին գովասանքի խոսքեր են բխում,+Ամբողջ օրը քո փառահեղության մասին եմ պատմում:   Իմ ծերության ժամանակ ինձ դեն մի՛ նետիր,+Երբ ուժս պակասի, ինձ մի՛ լքիր:+ 10  Թշնամիներս իմ դեմ են խոսում,Ինձ սպանել ցանկացողները իրար հետ խորհուրդ են անում:+ 11  Նրանք ասում են. «Աստված թողել է նրան: Նա փրկող չունի, հետապնդեք ու բռնեք նրան»:+ 12  Ո՛վ Աստված, հեռու մի՛ մնա ինձնից: Ո՛վ իմ Աստված, շտապիր օգնության հասնել ինձ:+ 13  Թող ամոթով մնան ու վերանան ինձ հակառակվողները,+Թող անարգվեն ու նվաստանան ինձ չարիք կամեցողները:+ 14  Իսկ ես կշարունակեմ քեզ սպասելԵվ քեզ ավելի շատ կգովաբանեմ: 15  Ես քո արդարության մասին կպատմեմ,+Ողջ օրը քո փրկարար գործերի մասին կխոսեմ,Թեև դրանք այնքա՜ն շատ են, որ բոլորը թվել* անկարող եմ:+ 16  Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա,Կգնամ ու քո հզոր գործերի մասին կպատմեմ,Քո՛, միմիայն քո՛ արդարության մասին կխոսեմ: 17  Ո՛վ Աստված, մանկությունիցս ի վեր դու սովորեցնում ես ինձ,+Եվ մինչ օրս ես հռչակում եմ քո զարմանահրաշ գործերի մասին:+ 18  Ո՛վ Աստված, թե ծերանամ էլ և ալեհեր դառնամ, մի՛ լքիր ինձ:+ Թող հաջորդ սերնդին պատմեմ քո զորության* մասին,Թող քո հզորության մասին պատմեմ գալիք հետնորդներին:+ 19  Ո՛վ Աստված, մեծ է քո արդարությունը,Հասնում է մինչև բարձունքները:+ Մեծամեծ գործեր ես արել,Ո՞վ կարող է քեզ հետ համեմատվել:+ 20  Թեև թողել ես, որ բազում չարիք ու նեղություն կրեմ,+Նորից ինձ ուժ պարգևիր,Երկրի խորքերից ինձ հանիր:+ 21  Արժանապատվությունս բարձրացրու,Ինձ պաշտպանիր և մխիթարություն տուր: 22  Տավիղով ես կգովերգեմ քեզ,Քանի որ դու հավատարիմ Աստված ես:+ Ո՛վ Իսրայելի Սուրբ, քնարով քո գովքը կերգեմ:* 23  Ուրախ բացականչությամբ քեզ կգովերգեն շուրթերս,+Քանի որ դու փրկել ես կյանքս:*+ 24  Ինձ չարիք կամեցողներն ամոթով կմնան ու կպատվազրկվեն,+Ուստի օրնիբուն քո արդարության մասին կխոսեմ:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Կամ՝ «ըմբռնել»:
Բռց.՝ «բազկի»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ քեզ»:
Կամ՝ «փրկագնել ես իմ հոգին»:
Կամ՝ «կխորհրդածեմ»: