Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ելք

Գլուխներ

Բովանդակություն

  • 1

    • Իսրայելացիները մեծաթիվ են դառնում Եգիպտոսում (1-7)

    • Փարավոնը ճնշում է իսրայելացիներին (8-14)

    • Աստվածավախ մանկաբարձուհիները կյանքեր են փրկում (15-22)

  • 2

    • Ծնվում է Մովսեսը (1-4)

    • Փարավոնի դուստրը որդեգրում է Մովսեսին (5-10)

    • Մովսեսը փախչում է Մադիան և ամուսնանում է Սեպփորայի հետ (11-22)

    • Աստված լսում է իսրայելացիների հառաչանքը (23-25)

  • 3

    • Եհովայի հրեշտակը հայտնվում է Մովսեսին այրվող փշաթփի մեջ (1-12)

    • Եհովան բացատրում է իր անվան նշանակությունը (13-15)

    • Եհովան հրահանգներ է տալիս Մովսեսին (16-22)

  • 4

    • Երեք հրաշք, որ Մովսեսը պետք է անի (1-9)

    • Մովսեսը կարծում է, որ պիտանի չէ Եհովայի հանձնարարությունը կատարելու համար (10-17)

    • Մովսեսը վերադառնում է Եգիպտոս (18-26)

    • Մովսեսի ու Ահարոնի հանդիպումը (27-31)

  • 5

    • Մովսեսն ու Ահարոնը կանգնում են փարավոնի առաջ (1-5)

    • Փարավոնը ավելացնում է ժողովրդի վրա դրված բեռը (6-18)

    • Իսրայելացիները մեղադրում են Մովսեսին ու Ահարոնին (19-23)

  • 6

    • Եհովան կրկնում է ժողովրդին ազատագրելու իր խոստումը (1-13)

      • Եհովայի անվան նշանակությունը լիովին հայտնի չէր (2, 3)

    • Մովսեսի ու Ահարոնի տոհմաբանությունը (14-27)

    • Մովսեսը պետք է կրկին խոսի փարավոնի հետ (28-30)

  • 7

    • Եհովան ամրացնում է Մովսեսի վստահությունը (1-7)

    • Ահարոնի գավազանը մեծ օձ է դառնում (8-13)

    • Պատուհաս 1. ջուրը արյուն է դառնում (14-25)

  • 8

    • Պատուհաս 2. գորտեր (1-15)

    • Պատուհաս 3. մժեղներ (16-19)

    • Պատուհաս 4. խայթող ճանճեր (20-32)

      • Գեսեմը զերծ է մնում պատուհասից (22, 23)

  • 9

    • Պատուհաս 5. անասունների կոտորած (1-7)

    • Պատուհաս 6. թարախապալարներ մարդկանց ու անասունների վրա (8-12)

    • Պատուհաս 7. կարկուտ (13-35)

      • Փարավոնը տեսնելու է Աստծու զորությունը (16)

      • Եհովայի անունը հռչակվելու է (16)

  • 10

    • Պատուհաս 8. մորեխներ (1-20)

    • Պատուհաս 9. խավար (21-29)

  • 11

    • Նախազգուշացում տասներորդ պատուհասի մասին (1-10)

      • Իսրայելացիները պետք է նվերներ խնդրեն եգիպտացիներից (2)

  • 12

    • Սահմանվում է Պասեքը տոնելու կարգը (1-28)

      • Արյունը պետք է քսվի դռան կողափայտերին (7)

    • Պատուհաս 10. առաջնեկները սպանվում են (29-32)

    • Իսրայելացիները դուրս են գալիս Եգիպտոսից (33-42)

      • 430 տարիներն ավարտվում են (40, 41)

    • Սահմանվում է, թե ովքեր կարող են մասնակցել Պասեքին (43-51)

  • 13

    • Ամեն արու առաջնեկ Եհովային է պատկանում (1, 2)

    • Անթթխմոր հացերի տոնը (3-10)

    • Ամեն արու առաջնեկի պետք է նվիրեն Եհովային (11-16)

    • Եհովան Իսրայելին առաջնորդում է դեպի Կարմիր ծովը (17-20)

    • Ամպի և կրակի սյունը (21, 22)

  • 14

    • Իսրայելացիները հասնում են Կարմիր ծով (1-4)

    • Փարավոնը հետապնդում է իսրայելացիներին (5-14)

    • Իսրայելացիներն անցնում են Կարմիր ծովի միջով (15-25)

    • Եգիպտացիները խորտակվում են ծովում (26-28)

    • Իսրայելացիները Եհովայի հանդեպ հավատով են լցվում (29-31)

  • 15

    • Մովսեսի և իսրայելացիների հաղթական երգը (1-19)

    • Մարիամը երգում է՝ ի պատասխան տղամարդկանց (20, 21)

    • Դառը ջուրը քաղցրահամ է դառնում (22-27)

  • 16

    • Ժողովուրդը ուտելիքի համար տրտնջում է (1-3)

    • Եհովան լսում է նրանց տրտունջները (4-12)

    • Եհովան լորեր ու մանանա է տալիս (13-21)

    • Շաբաթ օրը մանանա չէր լինելու (22-30)

    • Սափորի մեջ մանանա պետք է պահվեր որպես հիշեցում (31-36)

  • 17

    • Քորեբի մոտ ժողովուրդը տրտնջում է ջուր չլինելու համար (1-4)

    • Ժայռից ջուր է բխում (5-7)

    • Ամաղեկացիները հարձակվում են իսրայելացիների վրա և պարտվում (8-16)

  • 18

    • Հոթորն ու Սեպփորան գալիս են Մովսեսի մոտ (1-12)

    • Հոթորը խորհուրդ է տալիս դատավորներ նշանակել (13-27)

  • 19

    • Սինա լեռան մոտ (1-25)

      • Իսրայելը պետք է լինի քահանայական թագավորություն (5, 6)

      • Ժողովուրդը սրբագործվում է, որ ներկայանա Աստծու առաջ (14, 15)

  • 20

    • Տասը պատվիրանները (1-17)

    • Իսրայելացիներն ահուդողի մեջ են ընկնում իրենց առաջ բացված տեսարանից (18-21)

    • Աստծուն պաշտելու վերաբերյալ հրահանգներ (22-26)

  • 21

    • Իրավական կանոններ Իսրայելի համար (1-36)

      • Եբրայեցի ստրուկների վերաբերյալ (2-11)

      • Մարդու հանդեպ դրսևորվող բռնության վերաբերյալ (12-27)

      • Կենդանիների վերաբերյալ (28-36)

  • 22

    • Իրավական կանոններ Իսրայելի համար (1-31)

      • Գողության վերաբերյալ (1-4)

      • Ուրիշի բերքը վնասելու վերաբերյալ (5, 6)

      • Փոխհատուցման և սեփականության իրավունքի վերաբերյալ (7-15)

      • Որևէ մեկին գայթակղելու վերաբերյալ (16, 17)

      • Պաշտամունքի և ուրիշների հետ արդարությամբ վարվելու վերաբերյալ (18-31)

  • 23

    • Իրավական կանոններ Իսրայելի համար (1-19)

      • Ազնիվ ու արդար վարվելու վերաբերյալ (1-9)

      • Շաբաթների ու տոների վերաբերյալ (10-19)

    • Հրեշտակն առաջնորդելու է իսրայելացիներին (20-26)

    • Երկրին տիրանալը և երկրի սահմանները (27-33)

  • 24

    • Ժողովուրդը համաձայնում է պահել ուխտը (1-11)

    • Մովսեսը՝ Սինա լեռան վրա (12-18)

  • 25

    • Նվիրաբերություններ խորանի համար (1-9)

    • Տապանակը (10-22)

    • Սեղանը (23-30)

    • Ճրագակալը (31-40)

  • 26

    • Խորանը (1-37)

      • Ծածկոցները (1-14)

      • Շրջանակներն ու ակոսավոր պատվանդանները (15-30)

      • Վարագույրները (31-37)

  • 27

    • Զոհասեղանը (1-8)

    • Գավիթը (9-19)

    • Յուղ՝ ճրագների համար (20, 21)

  • 28

    • Քահանայական հանդերձանքը (1-5)

    • Եփուդը (6-14)

    • Կրծքապանակը (15-30)

      • Ուրիմը և թումիմը (30)

    • Անթև վերնահագուստը (31-35)

    • Խույրը և դրա վրա ամրացված ոսկե թիթեղը (36-39)

    • Քահանայական մյուս հագուստները (40-43)

  • 29

    • Քահանաների նշանակումը (1-37)

    • Ամենօրյա մատուցվելիք ընծաները (38-46)

  • 30

    • Խնկարկության սեղանը (1-10)

    • Մարդահամարը և կյանքի համար տրվող փրկագինը (11-16)

    • Լվացվելու համար նախատեսված պղնձե ավազանը (17-21)

    • Օծման յուղի բաղադրությունը (22-33)

    • Սուրբ խնկի բաղադրությունը (34-38)

  • 31

    • Արհեստավորներ, որոնց Աստված ընտրում է, որ լցնի իր ոգով (1-11)

    • Շաբաթը՝ նշան Աստծու և Իսրայելի միջև (12-17)

    • Քարե երկու տախտակները (18)

  • 32

    • Ժողովուրդը պաշտում է ոսկե հորթին (1-35)

      • Մովսեսը անսովոր երգի ձայն է լսում (17, 18)

      • Մովսեսը ջարդուփշուր է անում օրենքի տախտակները (19)

      • Ղևտացիները հավատարիմ են մնում Եհովային (26-29)

  • 33

    • Աստծու հանդիմանական խոսքերը (1-6)

    • Ճամբարից դուրս կանգնեցված հանդիպման վրանը (7-11)

    • Մովսեսը խնդրում է Եհովային, որ ցույց տա իր փառքը (12-23)

  • 34

    • Քարե նոր տախտակները (1-4)

    • Մովսեսը տեսնում է Եհովայի փառքը (5-9)

    • Կրկին նշվում են ուխտի հետ կապված մանրամասները (10-28)

    • Մովսեսի դեմքից լույս է ճառագում (29-35)

  • 35

    • Շաբաթի վերաբերյալ հրահանգներ (1-3)

    • Նվիրաբերություններ խորանի համար (4-29)

    • Աստված Բեսելիելին ու Օհոլիաբին լցնում է իր ոգով (30-35)

  • 36

    • Անհրաժեշտ եղածից ավելի շատ է նվիրաբերվում (1-7)

    • Խորանի մասերի պատրաստումը (8-38)

  • 37

    • Տապանակի պատրաստումը (1-9)

    • Սեղանը (10-16)

    • Ճրագակալը (17-24)

    • Խնկարկության սեղանը (25-29)

  • 38

    • Ողջակեզի զոհասեղանը (1-7)

    • Պղնձե ավազանը (8)

    • Գավիթը (9-20)

    • Խորանի համար օգտագործված նյութերի հաշվառում (21-31)

  • 39

    • Պատրաստում են քահանայական հանդերձանքը (1)

    • Եփուդը (2-7)

    • Կրծքապանակը (8-21)

    • Անթև վերնահագուստը (22-26)

    • Մյուս քահանայական հագուստները (27-29)

    • Ոսկե թիթեղը (30, 31)

    • Մովսեսը ստուգում է խորանի համար պատրաստված ամեն բան (32-43)

  • 40

    • Խորանը կանգնեցվում է (1-33)

    • Խորանը լցվում է Եհովայի փառքով (34-38)