Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծանոթություն Աստծու Խոսքին

Աստվածաշունչը Աստծու նամակն է, նրա խոսքը՝ ուղղված մարդկանց: Այն սովորեցնում է, թե ինչպես երջանիկ ապրենք և ունենանք Աստծու հավանությունը: Աստվածաշնչում նաև կարող ենք գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

  1. 1. Ո՞վ է Աստված

  2. 2. Ինչպե՞ս գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին

  3. 3. Ո՞վ է գրել Աստվածաշունչը

  4. 4. Աստվածաշունչը գիտականորեն ճշգրի՞տ է

  5. 5. Ո՞րն է Աստվածաշնչի գլխավոր թեման

  6. 6. Աստվածաշնչում ի՞նչ մարգարեություններ կան Մեսիայի մասին

  7. 7. Աստվածաշնչում ի՞նչ է մարգարեացվել մեր օրերի մասին

  8. 8. Աստվա՞ծ է մեղավոր մարդկանց տառապանքի համար

  9. 9. Ինչո՞ւ են մարդիկ տառապում

  10. 10. Ապագայի վերաբերյալ ի՞նչ խոստումներ կան Աստվածաշնչում

  11. 11. Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

  12. 12. Ի՞նչ հույս կա մահացածների համար

  13. 13. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը աշխատանքի մասին

  14. 14. Ինչպե՞ս տնօրինել նյութական միջոցները

  15. 15. Ինչպե՞ս լինել երջանիկ

  16. 16. Ի՞նչ անել մտահոգություններ ունենալու դեպքում

  17. 17. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ընտանիքներին

  18. 18. Ինչպե՞ս մտերմանալ Աստծու հետ

  19. 19. Ի՞նչ է գրված Աստվածաշնչի տարբեր գրքերում

  20. 20. Ինչպե՞ս լավագույնս օգուտ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից

ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից: Այն կազմված է երկու մասից՝ Եբրայերեն-արամերեն Գրվածքներից (Հին Կտակարան) և Հունարեն Գրվածքներից (Նոր Կտակարան): Աստվածաշնչի յուրաքանչյուր գիրք բաժանված է գլուխների և համարների: Երբ մեջբերվում են համարներ, Աստվածաշնչի գրքի անվանումից հետո գրված առաջին թիվը մատնանշում է գլուխը, իսկ դրանից հետո նշված թիվը կամ թվերը ցույց են տալիս աստվածաշնչյան համարը կամ համարները: Օրինակ, երբ գրված է՝ «Ծննդոց 1:1», նշանակում է, որ դա «Ծննդոց» գրքի 1-ին գլխի 1-ին համարն է: