Անցնել բովանդակությանը

Դժվարությունները չեն խանգարում Վենեսուելայի քարոզիչներին

Դժվարությունները չեն խանգարում Վենեսուելայի քարոզիչներին

 Վերջին տարիներին Վենեսուելայում աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ գրանցվեց։ Էդգար անունով մի Եհովայի վկա ասում է. «Ընդամենը մի քանի տարում կենսամակարդակը այնքան նվազեց, որ ասես ուրիշ երկիր տեղափոխված լինեինք՝ առանց մեր երկրից դուրս գալու»։

 Ի՞նչն օգնեց Էդգարին հարմարվել։ Նա ասում է. «Ես և կինս՝ Կարմենը, մտածեցինք այն միսիոներների մասին, որոնք տեղափոխվել են աղքատ երկրներ և սովորել են ապրել առանց տարրական հարմարությունների։ Դա մղեց պարզեցնել մեր կյանքը և նոր բաներ փորձել, օրինակ՝ հող մշակել»։

Կարմեն և Էդգար

 Էդգարն ու Կարմենը նույնիսկ ավելին արեցին։ Նրանք մխիթարեցին իրենց հավատակիցներին, այդ թվում՝ դեպրեսիայի մեջ եղողներին (1 Թեսաղոնիկեցիներ 5:11)։ Էդգարը շարունակում է. «Մենք ոչ միայն մխիթարում, այլև հորդորում էինք օգնել կարիքի մեջ եղողներին և վայելել դրա բերած ուրախությունը» (Գործեր 20։35

Ծառայության մեջ ներդրված ջանքերը վարձատրվեցին

 COVID-19 համավարակի սկզբնական շրջանում Արխենեսը որոշեց վկայություն տալ իր բարեկամներին։ Նրանցից ոմանք համաձայնեցին հեռախոսով Աստվածաշունչ ուսումնասիրել։

Արխենես

 Արխենեսը նաև ուզում էր, որ ինտերնետ չունեցող իր բարեկամները նույնպես օգուտներ քաղեն 2020 թ. տարածաշրջանային համաժողովից։ Մոտակա քաղաքներից մեկում ապրող մի Վկա եղբայր նրան տվեց ծրագրի ձայնագրությունը։ Արխենեսի բարեկամներն էլ վարձով մեծ էկրան և ձայնի ուժեղացուցիչներ վերցրին։ Նախքան ծրագիրը դիտելը Արխենեսը զանգեց նրանց, որ միասին աղոթեն։ Նրա ջանքերի շնորհիվ բարեկամներից 4-ը և 15 այլ մարդիկ դիտեցին համաժողովը։

Գործեր, որոնց հիմքում ընկած են հավատն ու սերը

 Խաիրոն և Ջոանան միակ զույգն էին ժողովում, որ ավտոմեքենա ունեին։ Նրանք այն օգտագործում էին ուրիշներին օգնելու համար, սակայն վառելանյութ ձեռք բերելը մեծ դժվարությունների հետ էր կապված։ Խաիրոն ասում է. «Մենք ժամերով, երբեմն նույնիսկ ամբողջ գիշեր հերթ էինք կանգնում, որ բենզին գնենք»։

Ջոանա և Խաիրո

 Եղբայրն ասում է, որ ուրիշներին օգնելու համար արժեր այդքան ջանք թափել։ Նա շարունակում է. «Եղբայրներին առաջին անհրաժեշտության իրեր տանելը մեզ ուրախություն էր պարգևում։ Նրանք երախտապարտ էին Եհովային, ով իր ծառաներին տալիս է անհրաժեշտը» (2 Կորնթացիներ 9։11, 14

Բոլորը կարող են օգնել

 28-ամյա քույր Նորիանին մտածում էր, թե շատ երիտասարդ է ուրիշներին օգնելու համար, սակայն նա կարդաց 1 Տիմոթեոս 4։12 համարը. «Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը։ Բայց դու օրինակ եղիր հավատարիմների համար»։

Նորիանի

 Այս խոսքերը մղեցին Նորիանիին օգնել ժողովի տարեցներին։ Նրանք միասին նամակներով ծառայություն էին անում և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։ Նորիանին նաև զանգահարում էր նրանց և քաջալերական հաղորդագրություններ ուղարկում։ Նա ասում է. «Եհովան ինձ ցույց տվեց, որ շատ բան կարող եմ անել»։

 Վենեսուելայի մեր քույրերն ու եղբայրները բազում դժվարություններ են դիմագրավում, սակայն նրանք չեն կորցնում ծառայության հանդեպ իրենց եռանդը և «զորավիգ են լինում» մեկը մյուսին (Կողոսացիներ 4։11; 2 Տիմոթեոս 4։2