Անցնել բովանդակությանը

Երկրաշարժը խոշոր ավերածություններ պատճառեց Ինդոնեզիային

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 2022
ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ավերիչ երկրաշարժ Ինդոնեզիայում

Ավերիչ երկրաշարժ Ինդոնեզիայում

2022 թ. նոյեմբերի 21-ին Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Չիանջուր քաղաքի մոտակայքում 5.6 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ։ Այն ավելի քան 260 հոգու կյանք խլեց և հարյուրավորների վնասվածքներ պատճառեց։ Մի քանի տասնյակ մարդիկ անհետ կորած են, հազարավորներ տեղահանվել են։ Համատարած հոսանքազրկման պատճառով կապի միջոցներից օգտվելը դժվարացել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Այդ տարածքի մեր 132 քույրերի ու եղբայրների շրջանում ոչ ոք չի մահացել, անհետ կորածներ չկան։

  • 5 տուն թեթևակի վնասվել է։

  • Թագավորության սրահներից և համաժողովների սրահներից ոչ մեկը չի վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Քայլեր են ձեռնարկվել, որ յուրաքանչյուր տարեց հավատակցի համար նշանակվի մի քարոզիչ, ով կօգնի նրան երկրաշարժի ցնցումները կրկնվելու դեպքում։

  • Ժողովներին աջակցելու նպատակով աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորվել։

  • Շրջանային վերակացուները այցելում են տուժած ժողովներ, որ հոգևորապես զորացնեն հավատակիցներին և Աստվածաշնչի օգնությամբ մխիթարեն։

  • Բոլոր աշխատանքները իրականացվել են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։

Վստահ ենք, որ Եհովան կմխիթարի մեր հավատակիցներին այս նեղության ժամանակ (Սաղմոս 50։15