Անցնել բովանդակությանը

Իվան Շուլյուկ

ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՅԻՍԻ 10, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Համբերությունը օգնում է եղբայր Իվան Շուլյուկին դիմանալ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Համբերությունը օգնում է եղբայր Իվան Շուլյուկին դիմանալ

2023 թ. մայիսի 10-ին Կրասնոյարսկի երկրամասի Նազարովո քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Իվան Շուլյուկին և դատապարտեց յոթ տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Հունիսի 18, 2020

    Զինված ոստիկանները ներխուժեցին Շուլյուկների տուն և Իվանին ձերբակալեցին։ Նրան վերցրին նախնական կալանքի։

  2. Հունիսի 19, 2020

    Դատարանը պահաջեց նրան պահել նախնական կալանքի տակ։

  3. Հուլիսի 9, 2020

    Ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրան արգելեցին ընտանիքի անդամներից բացի՝ որևէ մեկի հետ շփվել։ Նրան նաև ժամը 6։00-23։00-ը արգելեցին տնից դուրս գալ, ինչի պատճառով նա չէր կարողանում աշխատել։

  4. Օգոստոսի 14, 2020

    Քննիչը փորձեց երկարացնել Իվանի վրա դրված սահմանափակումները, սակայն նրա բարի համբավի պատճառով քննիչի հայցը մերժվեց: Եղբոր վրա դրված սահմանափակումների մեծ մասը հանվեց։

  5. Օգոստոսի 17, 2020

    Իվանի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Սեպտեմբերի 15, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք երախտապարտ ենք Եհովային, քանի որ նա «գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետրոս 2։9